Լրահոս
Օրվա լրահոսը

Գանդիզմը՝ անախրոնիզմ

Փետրվար 19,2014 13:45

Կամ՝ առավել առաջադեմ էլիտաների կողմից քաղաքականապես ավելի չկայացած հասարակությունների քաղաքական առաջադիմությունը կասեցնելու, վերահսկողության մեջ պահելու միջոց

Նշեմ, որ գանդիզմը անախրոնիզմ համարելով, բնավ նպատակ չունեմ նսեմացնել կամ թերագնահատել գանդիզմի պատմական մեծ դերը, համաշխարհային քաղաքական մտքի զարգացման եւ ձեւավորման գործընթացում նրա կարեւոր տեղը:
Նպատակս է հասկանալ ժամանակի մարտահրավերները, եւ ապա սրա ներքո հասկանալ, մերժել, ընդունել, բացասական, թե դրական գնահատել հասարակությանն առաջարկվող, որեւէ քաղաքական պայքարի բանաձեւ կամ գաղափարախոսություն:

«Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես». սա Գանդիի թեւավոր դարձած խոսքն է, որ լավագույնս արտահայտում է ուսմունքի էությունը, եւ այս կարգախոսը ձեռքին՝ հաճախակի ցուցարարները դուրս են գալիս պայքարի:

Դիտարկելով այս կարգախոսը արժեհամակարգային տեսանկյունից՝ կարելի է համոզվել, որ սրանով արտահայտված է հնդիկ ժողովրդի պայքարի ձգտումը հանուն ազատության, ընդ որում, նրանք պատրաստ են զիջել այս նպատակին արժանապատվությունը (քեզ ծաղրում են), անգամ ազատությունը (հետո քեզ ծեծում են) հանուն հաղթանակի՝ ազատության: Սա լիովին կենսունակ եւ նույնիսկ հանճարեղ լուծում էր 1890-ականների Հնդկաստանի համար, որը գտնվում էր ծայրահեղ «ստրկացման» վիճակում ամենազորեղ եւ առաջադեմ Բրիտանական կայսրության կողմից:

Դժվար չէ տարբերել 1890-ը՝ 2014-ից, բիրտ գաղութացման դարը՝ ներկայիս «տնտեսական» գաղութացման դարից (ազատության դարից):

Դիտավորյալ քննարկումից դուրս եմ թողնում էթնիկ բաղադրիչը, այդ դաշտը կարեւոր, բայց վիճահարույց գտնելով: Ընդամենը ընդունենք, որ ներկայիս ժողովուրդների քաղաքացիական իրավունքների, ազատությունների պատկերացումները եւ չափանիշները խիստ տարբեր են այն թվերի հնդիկ ժողովրդի պատկերացումներից:

Եթե անցնենք կոնկրետ Հայաստանին, ապա, բացելով Սահմանադրության հենց I-ին գլխի 3-րդ հոդվածը, կարդում ենք՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները հիմնական արժեքներ են»: Նշեմ, որ նպատակս ֆետիշացումը չէ, այլ իրականության օբյեկտիվ գնահատումը եւ պայքարի օբյեկտիվ հենքի վրա կառուցումը: Այո, արժանապատվությունը ոչ միայն բացարձակ արժեք է հռչակված հայ ժողովրդի համար, այլեւ իրապես այն ժողովրդի կազմության անկյունաքարերից մեկն է, ուրիշ բան է, որ հայ ներկայիս քաղաքական միտքը դեռեւս չունի եւ չգիտի գործիքներ՝ այն մոբիլիզացնելու կամ համախմբելու ազգային կամ համամարդկային արժանապատվություն հասկացության մեջ:

Գալով մեր ներկայիս շարժումներին՝ կարող ենք տեսնել, որ այն շարժումները, որտեղ գերակշիռ էր գանդիզմը, եւ նրա գլխավոր կարգախոսը, որը ստորադասում էր արժանապատվությունը (քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են), հաղթելու փոխարեն ընդհակառակը՝ պարտվում են, իսկ արժանապատվության ոգով տոգորվածները` հաղթում:
Նշեմ մի քանի այդպիսի շարժում՝ դասադուլը, Փակ շուկայի պայքարը: Առաջինում «ախալքալաքցիների զորքն» էր վիրավորում ցուցարարներին, երկրորդում՝ օլիգարխի հրոսակները, երկու դեպքում էլ ընտրված էր չպատասխանելու, չընդհարվելու մարտավարությունը, եւ դրանք դատապարտվեցին ձախողման:

Դժվար չէ ըմբռնել, որ քաղաքացու արժանապատվությունը բացարձակ արժեք հռչակած հասարակության մեջ անհնար է լայն տարածում ստանա «արժանապատվություն զիջման գնով հաղթանակի» գաղափարը, որը ինքնին հնարածին է, եւ կենսունակ է միայն մի քանի դար առաջվա եւ ծանր լծի տակ կքած հասարակությունների համար:

Կարելի է նկատել, որ շարժումներում, որտեղ գերակշռում է արժանապատվության ոգին, մշտապես հաղթանակներ են գրանցվել:

2008-ի շարժումը: Որը ոչ գաղափարական ընդունելի հենք ուներ, ոչ անբասիր լիդեր (ժողովրդի հավաքական պատկերացումներում), ի վերջո աջակցվեց եւ տարածում գտավ, քանի որ այնտեղ առերես գանդիզմի հռչակման ներքո իրականում որոշ գործիչների ջանքերով իշխում էր քաղաքացու արժանապատվության ոգին: Սրա ապացույցներն են «հպարտ քաղաքացի» կարգախոսը, օլիգարխների հրոսակների հետ բռունցքներով կռիվը Արտաշատում, բոլոր երթերի ժամանակ առանց զիջումների փողոցների կաթվածահարումը, Մարտի 1-ի պատասխան ծեծը ոստիկաններին քաղաքապետարանի առջեւ: Ընդ որում՝ այս շարժման կասեցումը տեղի ունեցավ ոչ թե ռեժիմի ճնշման ներքո, այլ գլխավոր լիդերի համառ ջանքերով:

Մաշտոցի այգի: Չնայած տարբեր բնույթի կարգախոսներ էին հայտարարվում, բայց շարժման գլխավոր ոգեւորիչը Մարիամ Սուխուդյանն էր, որը չէր ընկրկում որեւէ հոգեբանական գրոհի կամ վիրավորանքի առջեւ: (Կարող եք գտնել youtube-ում, թե ինչպես է նա վերադարձնում վիրավորանքը): Կեցցե՛:

Տեսնենք՝ ի՞նչ է տեղի ունենում համաշխարհային արենայում: Չկա ներկայումս մի հաղթանակած հեղափոխություն, շարժում, որ ունենա գանդիզմի տարրեր: Ամենավառ օրինակը՝ ուկրաինացի հերոս ժողովրդի մահակներով, վահաններով ու բենզինի շշերով հերոսական պայքարն է ամեն մի թիզի համար:
Արդի պայմաններում գանդիզմը ոչ միայն պայքարածին չէ, այլեւ հակառակը՝ պայքարասպան է: Բայց, կարծես, ի վերջո, քաղաքացին արդեն կենսական աստիճանի հասնող վտանգ զգալով, փորձ է անում պաշտպանվել՝ ձեւավորվել որպես քաղաքացիական հասարակություն, եւ կենաց կռիվ մղելով՝ համառ պայքարում կուսակցություններից վերցնելով քաղաքական մտքի ձեւավորման ֆունկցիաները, եւ արդեն կարողանում է քաղաքական միտքն ուղղել ի նպաստ իր նպատակի:

Այդ գոյատեւման պայքարի ելած, դեռեւս կայացման փխրուն փուլում, բայց վճռական քաղաքացիական հասարակությունը սկսել է գիտակցել ժամանակի մարտահրավերները եւ սկսել է մերժել իրեն շեղող բոլոր գաղափարները:

Արդյոք կա՞ գանդիզմից հրաժարման, նրան անախրոնիզմ կամ սնանկ ըմբռնելու ընկալում քաղաքացիական հասարակության կողմից, աներկբայորեն՝ այո: Քաղհասարակությունը սկսել է պայքար տեսնել «դեպի բարիակադներ», «մահ կամ ազատություն» կարգախոսների ներկայացրած գաղափարների մեջ:

Ի դեպ, նշեմ, որ գանդիզմը համակրող բոլոր հոսանքները, ըստ էության, հավատարիմ չեն մնացել իրենց հռչակած սկզբունքներին, նրանք Գանդիի վճռական պայքարը պատկերացնում են տեսախցիկների առաջ քաշքշուկ սարքելն ու սրանով իրենց ծեծված համարելն ու իրենց գանդիզմն արած համարել, մինչդեռ Գանդին չի զիջել եւ պարբերական ծեծին, եւ երկարամյա բանտերին: Մենք ունե՞նք որեւէ գանդիստ քաղբանտարկյալ, իսկ ոչ գանդիզմի հետնորդ քաղբանտարկյալներ բազմաթիվ են եղել, կան: Սա լիովին բնականոն է, որովհետեւ ցանկացած բռնապետության դեմ վճռական պայքարի ելած անհատ հրաշալի հասկանում է գանդիզմի սնանկությունը ներկայիս պայմաններում:
Ակամա մտածում ես՝ ո՞ւմ է ձեռնտու հարվածել արժանապատիվ քաղաքացու կերպարին, ո՞ւմ է ձեռնտու գանդիզմով փակել առաջընթացի ճանապարհը, արժանապատիվ՝ գլուխը բարձր պայքարը ներկայացնել բռնություն: Ո՞ւմ է ձեռնտու խլել ժամանակի ասպետի ասպարը՝ տանիքներից կրակող սնայպերների դեմ պարզած մոլոտովյան շիշը ներկայացնել կացին, ազնիվ պաշտպանին՝ ագրեսոր:

Սա կարող է անել ազատության թշնամի ռեժիմը եւ նրա խամաճիկական լարերը քաշող արտաքին ուժերը, եւ այս գործում նրանք օգտագործում են ամեն ինչ, այդ թվում՝ մեծ մտածող Գանդիի ազատագրական ուսմունքը: Անհրաժեշտ է քաղաքացիական հասարակությունը չքարանա, ունենա արագորեն նոր գործիքներ ստեղծելու ընդունակություն, գործիքներ, որով կարողանա լիարժեք օգտագործել իր բոլոր ռեսուրսները, մշակի մեխանիզմներ, որոնք կարող են միավորել եւ հաղթել:

ՀԱՅԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՍԿԻԶԲԸ տես՝
    Առավոտ – օրաթերթ՝ Գանդիզմը անախրոնիզմ, հեղինակ Հայկ Կյուրեղյան՝ 19- փետրարի 2014 թ
    https://www.aravot.am/2014/02/19/433068/
    շարունակությունը 17- նոյեմբերի 2014 թ քաղբանտարկյալի այցեքարտը https://www.aravot.am/2014/11/17/516437/
    շարունակությունը 28 – նոյեմբերի 2014 թ. Գլուխդ բարձրացրու https://www.aravot.am/2014/11/28/519596/
    շարունակությունը 17- դեկտեմբերի 2014 թ.
    «Ազատ Հայք»-ը ՄԱԿ-ից պահանջում է հատուկ հսկողություն Հայկ Կյուրեղյանի բանտախցի վրա https://www.aravot.am/2014/12/17/525892/
    շարունակությունը 24 – դեկտեմբերի 2014 թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
    https://www.facebook.com/AzatHayk/photos/a.465475923507805.1073741825.464345153620882/748981865157208/?type=1

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
    Հասցե՝ Երևան 0002 Պուշկինի փողոց, 56 ա, հեռախոս ՝ (010) 537651
    ՊԱՏՃԵՆԸ
    Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1,
    լրատվամիջոցներին:

    ԱԶԱՏ ՀԱՅՔ բհկ
    Հայաստան, Երեւան, Նոր Արեշ 12 փողոց 137 տուն
    . (374) + 457308., 099-457308, E.mail, [email protected]

    Հենվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ ՆԵՐԱԾԱԿԱՆ մաս՝ ենթակետ 3 – ի, Հոդված 10 եւ 11 ի վրա, ներկայացնում ենք ՄԱԿ – ի երեւանյան ներկայացուցչութանը, Կենտրոն և Նորք – Մարաշ վարչ. շրջ. ընդհանուր իրավասության դատարան մուտքագրված գրությունների պատճեներ եւ ակնկալում ենք ՀՀ օմբուդսմենի արագ արձագանքը…

    ՔԱՆԶԻ
    1, Հայկ Կյուրեղյանի անմեղսունակ լինելու մասին ապացույցներ չկան.
    2, Հայկ Կյուրեղյանի նկատմամբ հարուցված գործով իրականացվող դատական նիստերին Հայկ Կյուրեղյանի ներկա լինելը սահմանափակող վճիռը է կայացվել.
    3, Առանց Հայկ Կյուրեղյանի համաձայնության վերջինիս ներկայացնող, որեւէ ալյ անձի կամ դատապաշտպանի ներգրավումը դատաքննությանը, հավասարազոր է անհայտ մեկի փոխարեն, անմեղ անձին պատասխանատվության ենթարկելուն…

    Հաշվի առնելով,
    որ ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը հրաժարվելով դատապաշտպան ունենալու իրավունքից, հայտարարել է, որ պատրաստ է անձամբ ինքը հանդես գալ, որպես իր դատապաշտպան, դիմում ենք ձեր միջնորդությանը Երեւանի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչ. շրջ. դատարանի 2014 թ. դեկտեմբերի 17 – ին արձակած վճիռը վերացնելու համար.
    ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ.
    Սույն գրությունր օմբուդսմենին հանձնելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում մեզ չպատասղանելը կվորակվի, որպես ՀՀ արդարադատության մարմնի կողմից Հայկ Կյուրեղյանի նկատմամբ անսքղ իրականացվող սադրիչ եւ պատժիչ գործողությունների փաստ…
    ԱՌԴԻՐ՝
    Երեւանի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչ. շրջ. ընդհանուր իրավասության դատարան մուտքագրված գրությունների պատճեներ՝ երեք էջ.
    ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
    ԱԶԱՏ ՀԱՅՔ բհկ կառավարող մարմին
    Նախագահ, ՀՀ քաղաքացի
    Ռուբէն Մնացականեան
    . (374) + 457308, 099-457308,
    24 դեկտեմբերի 2014 թ.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728