Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողներ Մհեր Խլղաթյանի, Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի գործերով նշանակված ծառայողական քննություններն ավարտվել են . «Փաստինֆո»

Փետրվար 19,2014 13:15

Նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանին ծեծի ենթարկելու, պարտադիր ժամկետային զինծառայողներ Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի՝ հիվանդության պատճառով մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննություններն ավարտվել են, զորամասերի հրամանատարները նկատողություն են ստացել, իսկ Մհեր Խլղաթյանի և Էդիկ Շահնազարյանի գործերով բժիշկներն ազատվել են աշխատանքից: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու գործով՝ նկատողություն են ստացել զորամասի հրամանատարները, իսկ բժիշկներն ազատվել են պաշտոնից, այդ թվում նաև` բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը, ով, ի դեպ, քրեական գործով ներգրավվել է նաեւ որպես մեղադրյալ։ Հիշեցնենք, որ Մհեր Խլղաթյանը հունվարի 13-ի գիշերը՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, և 358.1րդ հոդվածի 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը: Գործով կալանավորվել են 4 անձինք:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728