Լրահոս
Օրվա լրահոսը

Դե թող պատմեն՝ որտե՞ղ են կռվել, արյուն թափել. Արաբոյի Մանվելը մարտական ուղի անցածների ու չանցածների տարբերության մասին. Tert.am

Փետրվար 19,2014 13:03

Արաբոյի Մանվելը՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կոչ է անում իրենց երկրապահ համարող անձանց մանրամասն ու հանգամանալից պատմել, թե որտեղ են կռվել ու որտեղ՝ արյուն թափել:

Tert.am-ի հետ զրույցում «Երկրապահ կամավորականների միության» վերջին համագումարից հետո ակնառու դարձած փաստերի վերաբերյալ, որ օրինակ՝ Սամվել Ալեքսանյանն էլ է նախկին ազատամարտիկ, Մանվել Եղիազարյանն ասաց. «Ես Նախագահի ելույթի մասին ոչինչ չեմ ուզում ասել, միայն մեկ բան կարող եմ ասել, երբ 90 թվականին Գետաշեն -Մարտունաշենում մեր արյունն էր թափվում, երբ 91 -ի ապրիլի 10-ին ես վիրավորել եմ, Ղարաբաղում նույն ժամանակ գոռում էին՝ «Լենին, պարտիա, Գորբաչով»: Կռվել ենք Լաչինում, Մարտակերտում, Շահումյանում։ Իրենք ո՞ւր էին այդ ժամանակ։ «Արաբոյից» Արամ Կարապետյանը երեք տեղից վիրավորվել էր… Հիմա ես դրանք պատմում եմ նրա համար, որ ներկայացնեմ իմ ու իմ ջոկատի տղերքի ու իրենց տարբերությունը»:

Այնպես որ, «նորահայտ երկրապահներին» Մանվել Եղիազարյանը կոչ է անում, որ մի քանի դեպք-դրվագ էլ իրենք պատմեն իրենց մարտական ուղուց: «Թե որտեղ են կռվել, որտեղ են արյուն թափել, դոշ տվել հայրենիքի համար։ Չստացվի, թե մենք նվնվում ենք, իրենք էլ այսպես հայրենասեր են դարձել»,- ասաց նախկին ազատամարտիկը:

Նյութի մանրամասները կարդացեք Tert.am -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728