Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. Եվրոմայդանի փորձը, կարծում եմ, Հայաստանում կիրառելի չէ. «Ժողովուրդ»

Փետրվար 19,2014 12:16

«Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքացիական ակտիվիստներ Կարեն Հարությունյանի եւ Սուրեն Սահակյանի հետ:

«Ժ». Ըստ Ձեզ՝ Հայաստանում որքանո՞վ է կիրառելի Եվրոմայդանի փորձը։

Ս.Ս. Եվրոմայդանի փորձը, կարծում եմ, Հայաստանում կիրառելի չէ։ Սկզբնական շրջանում մեծաքանակ հանրահավաքները կազմակերպվել են կուսակցությունների կողմից, Եվրոպայի աջակցությամբ, իսկ մեր երկրի նկատմամբ Եվրոպայի ցուցաբերած ուշադրությունը զգալիորեն զիջում է. Ուկրաինայից, այնուամենայնիվ, ստանալու բան Եվրոպան ավելի շատ ունի։ Սակայն ինչ վերաբերում է այնտեղ կուտակված քաղաքացիական անհնազանդության հարուստ փորձին, այն ամբողջությամբ կիրառելի է։

Այժմ մայդանում բացակայում է կուսակցությունների ու Եվրոպայի՝ նախկինի նման մեծ ազդեցությունը, մարդիկ իրենք են փորձում լսելի դարձնել իրենց ձայնը։ Հուսով եմ, որ Հայաստանում վաղ թե ուշ նույն բանը կատարվելու է։ Բայց թե դա ինչ բախումների կբերի, որքան զոհերի գնով մենք կնվաճենք մեր ինքնիշխանությունը, կախված է բացառապես իշխանություններից:

Կ.Հ. Հայաստանն իր առանձնահատկություններն ունի, ու այստեղ պարտադիր չէ, որ նույն մեթոդներով լինի պայքարը։ Իսկ հանրահավաքների պահով այդքան պարզ չէ. մեզ մոտ միշտ չէ, որ 50-100 հոգի են դուրս գալիս, հանրահավաքներին 5000– 15000 մարդ է հավաքվում։ Նկատենք, որ Ուկրաինայում 15 անգամ ավել է բնակչությունը, իսկ ակտիվ քաղաքացիները տոկոսային հարաբերությամբ նույն քանակն են կազմում։ Եվ, իհարկե, կան նաեւ մենթալիտետի տարբերություններ։

Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»»  թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728