Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքի որոշում կայացնող դատավորը սպանվածների կնքահայրն է եղել

Փետրվար 19,2014 12:09

Վաչիկ Աղաջանի Ղարիբյանի քրեական գործի հետ կապված այսօր ասուլիս էին հրավիրել ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Ինեսա Պետրոսյանն ու Ամալյա Ավագյանը:

2002թ. «Սիգարոն» ՍՊԸ մոտ տեղի է ունեցել Արտավազդ Խանդանյանի և Պապին Վարդանյանի սպանությունը: Տասներկու տարի հետո ձերբակալվել է Վաչիկ Աղաջանի Ղարիբյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 երկրորդ մասի 1-ին և 7-րդ կետով:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ որդու նշանդրեքի հետ կապված Ռուսաստանում գտնվող Վաչիկ Ղարիբյանը եկել է Հայաստան, և «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրի գրառումների հետ կապված տարվել է ոստիկանության բաժին:Այնտեղ բացատրություն է վերցվում ու բաց թողնվում:

Անցյալ տարվա նոյեմբերի 21-ին, օդանավակայանից ոստիկանության բաժին տարվելու հաջորդ օրը, նա կրկին հրավիրվում է բաժին, ուր եւ ձերբակալվում է, կասկածանքով, թե տասներկու տարի առաջ օժանդակել է սպանության:

Ըստ փաստաբան Ինեսա Պետրոսյանի, անհայտ անձանց կողմից կատարված այս սպանության գործում «անհայտությունները» շատ են, փաստարկներն էլ անհայտ:

Փաստաբաններն իրենց զարմանքը հայտնեցին այն հանգամանքի առնչությամբ, որ մարդուն կասկածում են սպանության օժանդակության համար, մինչդեռ, քննություն են տանում դատաձեռագրաբանական՝ կապված անձնագրային վավերացման հարցերի հետ:

Փաստաբան Ամալյա Ավագյանն էլ ասաց, թե իրենց պաշտպանյալը երեք ամիս է կալանքի մեջ է, նա չի խուսափել պատասխանել բոլոր հարցերին:

Ամալյա Ավագյանի տեղեկացմամբ, իրենք ինքնաբացարկի միջնորդություն են արել Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանին, քանի որ նա եղել է սպանվածների կնքահայրը:

Սակայն ինքնաբացարկը մերժվել է, դատավորն ասել է, թե բոլորին էլ ճանաչում է՝ ավելի լավ :Ըստ պաշտպանների, վերաքննիչ քրեական դատարանը Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ նույնպես հաշվի չի առել իրենց պաշտպանյալի անմեղությունը, եւ անփոփոխ է թողել կալանքի որոշումը:

Պաշտպանները դիմելու են վճռաբեկ դատարան:Մինչ այդ նրանք դիմել են գլխավոր դատախազին, որը պատասխանել էր, թե քննարկման մեջ է:

Մեղադրողը Երեւան քաղաքի դատախազությունից Ազատ Մարգարյանն է:

Aravot.am-ի հարցերին պատասխանելով՝ պաշտպանները տեղեկացրին, որ սպանությունից երեք տարի հետո իրենց պաշտպանյալը հեռացել է Հայաստանից, մինչ Հայաստանը գալը որեւէ հարց չի ծագել նրա սպանությանն առնչվելու հետ:

Ինչ վերաբերում է դատավորի հնարավոր վկա լինելու կարգավիճակի հստակեցմանը, պաշտպանական կողմն ասաց, որ այդ հարցի մասին իրենք չեն մտածել:

Այս գործով որեւէ քննչական գործողություն չի կատարվել ինսուլտ տարած, հիսունամյա կալանավորի հետ:

Երեկ պաշտպանները գնացել են արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի ծանոթանան դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությանը, անձնագրի վավերացման, երկարացման գրառումի հետ կապված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728