Վարչական դատարանում ընթանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հայցի քննությունը՝ ընդդեմ ակտիվիստ Վահագն Մինասյանի: Փորձ արվեց խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը, խոսքը վերաբերում է դռնբաց նիստը ձայնագրելուն և տեսաձայնագրելուն:
Մասնավորապես հայցվոր կողմի ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ասաց, որ տեսաձայնագրումը կաշկանդում է իրեն, քանի որ մի անգամ սոցիալական կայքերում իր վերաբերյալ տեսաձայնագրվել և հոլովակ է տեղադրել, ուստի չի ցանկանում, որ այս նիստը տեսաձայնագրվի:
Վահագն Մինասյանի պաշտպան Արտակ Զեյնալյանն ասաց, որ գործն ունի հանրային հնչեղություն և ոստիկանության ներկայացուցիչը հանրային անձ է և տեսաձայնագրման արգելքի իմաստ չի տեսնում:
Երկար քննարկումից հետո դատարանը որոշեց թույլ տալ լրագրողներին տեսաձայնագրել նիստը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը`aac.am-ի