«ՀՀՇ-ի պոռոտախոսներն ասում են, թե իրենք են կազմակերպել 88-ի առաջին հանրահավաքները, մինչդեռ առաջինը ԱԻՄ-ն է հավաքել մարդկանց», հայտարարել է Պարույր Հայրիկյանը։
«ՉԻ» – Մեր մեջ ասած՝ «88-ի առաջին հանրահավաքները» կազմակերպվել են 1988թ. փետրվարի 13-14-ին՝ Ստեփանակերտում, որտեղ ոչ Պարույր Հայրիկյան կար, ոչ ՀՀՇ։ Բայց խնդիրր դա չէ։ Խնդիրն այն է, որ վաղուց պիտի բոլորի համար պարզ լիներ՝ աշխարհում ամեն ինչ առաջինը Պարույր Հայրիկյանն է արել եւ մյուսները կարող են վիճարկել միայն երկրորդը լինելու պատիվը։
Ափսոս՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեն ժամանակին գլխի չի ընկել եւ Հայրիկյանին չի ուղարկել Սոչի։ Թող աշխարհի 60 երկրների մարզիկները հնարավոր բոլոր մարզաձեւերում պայքարեին երկրորդ տեղի համար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում