ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ փուլում են գտնվում օֆշորային սկանդալի հետ կապված Աշոտ Սուքիասյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունների համադրման աշխատանքները:
Ի՞նչ ընթացքի մեջ է այս գործը: «Ժողովուրդ»-ի հարցին ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանեցին. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես առգրավել Կիպրոսի Հանրապետությունում գրանցված մասնավոր կազմակերպության բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերի բնօրինակներ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության կողմից ՀՀ դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին է ուղարկվել իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդություն։ Միջնորդությունը 02.12.2013թ. ՀՀ գլխավոր դատախազությունից դիվանագիտական ուղիներով եւ ինտերպոլի միջոցով
ուղարկվել է Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին։ Նկատի ունենալով միջնորդության մեջ նշված հանգամանքների կարեւորությունը՝ հայկական կողմը երկու անգամ՝ 2014 թվականի հունվարի 20-ին եւ փետրվարի 5-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Կիպրոսի իրավապահ մարմիններին է ուղարկել հիշեցումներ միջնորդության կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու եւ կատարման ընթացքը արագացնելու նպատակով: Կիպրոսի Հանրապետությունից, ի պատասխան հայկական կողմի 3 գրությունների, դեռ որեւէ արձագանք չի ստացվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Tert.am-ի