Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Ուիթինգդեյ. «Հիասթափված ենք, որ Հայաստանը չի ստորագրել եւ չի էլ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը». «Հայկական ժամանակ»

Փետրվար 19,2014 11:18

Հայաստանում են գտնվում Միջխորհրդարանական Միության բրիտանական խմբի անդամները եւ արդեն իսկ հասցրել են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ ունենալ։ Հատված պատվիրակության ղեկավար, պահպանողական Ջոն Ուիթինգդեյի հարցազրույցից:

Երբ Հայաստանը պաշտոնապես հայտարարեց իր՝ Եվրասիական միության ձգտումների մասին, որոշ եվրոպացի պատգամավորների մոտ հետաքրքրության պակաս դրսեւորվեց ՀՀի նկատմամբ։ Բրիտանացի խորհրդականները ի՞նչ են մտածում այս առումով, ձեզ մոտ մնան միտում նկատվո՞ւմ է:

– Մենք ակնհայտորեն զարմացած էինք Հայաստանի՝ ՄՄ մտնելու հայտարարությամբ։ Իմ Հայաստան կատարած նախկին այցերից մեկի ընթացքում, որն անցյալ տարվա սեպտեմբերի երեքից առաջ էր, ում հետ խոսում էի, բոլորը կարծում էին, որ Ասոցացման համաձայնագիրը, որը պատրաստվում էր, մի նպատակ է, որին պետք է հասնել, որի շուրջ ինտենսիվ աշխատանքներ էր տարվում։ Եվ երբ նախագահը որոշեց հայտարարել, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, մենք զարմացած էինք, եւ սա է թերեւս միակ անհասկանալի հարցը, որ կա Հայաստանի հետ կապված։ Որոշ առումով մենք հիասթափված ենք, որ Հայաստանը չի ստորագրել եւ չի էլ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, քանի որ մենք կարծում ենք, որ այն շատ լուրջ փաստաթուղթ է եւ Հայաստանի շահերից է բխում։

Այդուհանդերձ, կարծում եմ՝ լրիվ ակնհայտ է, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելու որոշումից հետո, բրիտանական կառավարությունում Հայաստանի հանդեպ փոփոխություն չի եղել։ Բրիտանական կառավարությունը շարունակում է ամրապնդել իր կապերը Հայաստանի հետ։ Մենք ուզում ենք առաջ գնալ մեր համագործակցությունը ամրապնդելու համար, նույնիսկ եթե այլեւս չկա Ասոցացման համաձայնագիրը։

Նշեմ, որ այցելել ենք այստեղ գործող բրիտանական գործարան, որտեղ մեզ ներկայացրել են այն օգուտները, որոնք եղել են այստեղ գալով եւ ներդրում կատարելով։ Մյուս կողմից էլ կուզեի ավելի շատ բրիտանական գործարաններ այստեղ տեսնել, կուզեի ավելի շատ բրիտանական ներդրողներ հետաքրքրվեն Հայաստանում իրենց բիզնեսը բացելու համար…

Ես չեմ կարծում, որ եթե Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվել, ապա ԵՄ-ն պետք է հետ քաշվի Հայաստանից կամ էլ Հայաստանը իր հերթին հետ կանգնի ԵՄ-ի հետ համագործակցությունից։ Պետք է լինի հզոր կամք մեր հարաբերությունները շարունակելու համար։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728