ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար. «Միացյալ Նահանգները ցնցված է Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների մասին հաղորդագրություններով»
Ուկրաինայում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, առաջացել են ԱՄՆ-ի «խորը մտահոգությունը»:
Այս մասին, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հեռախոսազրույցում:
Ջո Բայդենը «խիստ մտահոգություն» է արտահայտել և հորդորել է նախագահ Յանուկովիչին հետ քաշել կառավարական ուժերը և առավելագույն զսպվածություն դրսևորել:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի փոխնախագահի և Ուկրաինայի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասվել է, որ Ուկրաինայի կառավարությունը «հատուկ պատասխանատվություն է կրում» երկրում ստեղծված լարվածությունը նվազեցնելու գործում:
ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին ավելի վաղ ասել է, որ Միացյալ Նահանգները «ցնցված է» Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների մասին հաղորդագրություններով:
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում