Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գործարարը կլքի երկիրը, եթե «Հայռուսգազարդը» չընդունի սխալը. «Առաջին լրատվական»

Փետրվար 19,2014 10:38

Գազի դիմաց գոյացած պարտքի պատճառով արդեն երկու շաբաթ է՝ պահածոների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ՍՊԸ-ն դադարեցրել է աշխատանքները: Շուրջ հիսուն աշխատակից մնացել է անգործ: Գործարանը չի կարող գործել, քանի որ գազամատակարարումն անջատված է: Իրանահայ գործարար, ընկերության սեփականատեր Սերժիկ Մոսեսյանն ունի փաստեր, որ այս տարիներին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն գազի հաշվարկը կեղծել է և 11-12 տոկոսով ավել գումար գանձել: 2003-ից գործող ընկերությունն այսօր փակման վտանգի առաջ է կանգնած, քանի որ ստացած 1.906.608 դրամ պարտքի ծանուցագիրը, գործարարի պնդմամբ, ծախսված գազի իրական ծավալին չի համապատասխանում:

Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Գագիկ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մասիս քաղաքի գազի տեղամասի պետն իր կատարած չարաշահումների համար ազատվել է աշխատանքից: Նա հիշեցրեց, որ ասուլիսում իրենց ցույց էին տվել գրություն, որտեղ չկար հաշիվ-ֆակտուրա, գրությունը չուներ ամսաթիվ, թե, օրինակ, որ ամիսներին է կուտակվել պարտքը: Նա նշեց, որ հիմա «Հայռուսգազարդի» տնօրենը պատրաստ է ընդունել Սերժիկ Մոսեսյանին միայն այն բանից հետո, որ դեկտեմբերին ծախսածը մուծի, ինչպես նաև «Հայռուսգազարդը» պատրաստ է քննել այն հարցերը, որոնք առաջացել են ընկերության մոտ նախորդ տարիներին:

| Սիրանույշ Պապյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728