Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը մսամթերքի ներմուծման մասով անխուսափելի է. «Հրապարակ»

Փետրվար 19,2014 10:36

Հայաստան անցյալ տարի խռշոր եղջերավոր անասունի միսը ներմուծվել է գերազանցապես Հնդկաստանից՝ կազմելով շուրջ 4,9 հազ. տ կամ ընդհանուր ներմուծման 90%-ը, մնացածը Բրազիլիայից է, ոչ այնքան նկատելի չափով՝ նաեւ Ուկրաինայից եւ անգամ Պակիստանից, Պարագվայից եւ Կանադայից։

Դառնալով ներմուծվող խոզի մսին՝ արձանագրենք, որ դրա 75%-ն իրականացվում է Բրազիլիայից եւ շատ ավելի փոքր ծավալներով՝ Կանադայից։ Խոզի մսի ոչ մեծ քանակություն անցյալ տարի ներմուծվել է նաեւ Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Նորվեգիայից։

Այժմ դառնանք մեր ժողովրդի սննդակարգի կարեւոր բաղադրիչ հանդիսացող ընտանի թռչնամսին, որի պահանջարկը Հայաստանում շատ մեծ է՝ պայմանավորված գնային մատչելիությամբ։ Ներմուծվող թռչնամիս-մսամթերքի հայրենիքը դարձյալ Բրազիլիան է։ Վերջինիս համեմատությամբ՝ նկատելի համեստ ներմուծումներ են կատարվել նաեւ Ուկրաինայից, Չինաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Բելգիայից, Բուլղարիայից, եւ այս ընդգրկուն ցանկում նաեւ շատ փոքր չափով՝ Ռուսաստանից։

Իսկ թե ինչու ենք այսպես մանրամասնորեն ներկայացնում ներմուծվող միս-մսամթերքի «աշխարհագրությունը», կարծում ենք՝ հասկանալի է։ Մաքսային Միության անդամ եւ հավակնորդ երկրներն առաջին անհրաժեշտության այս պարենամթերքի ներմուծման մասով մեզ համար գործընկերներ չեն կարող լինել։

Մսամթերքի մասով մեր ներմուծումների վեկտորը հստակ ուղղված է դեպի երրորդ երկրներ, մինչդեռ Մաքսային Միությանն անդամակցելով՝ Հայաստանը ստիպված կլինի նշյալ պարենամթերքը ներմուծել, կիրառելով միասնական՝ 15-25%-ի հասնող մաքսատուրքեր՝ այն դեպքում, երբ Հայաստանում գործող մաքսատուրքի չափը 10% է։ Այսպիսով, գնաճը մսամթերքի ներմուծման մասով անխուսափելի է:

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728