Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան բոլորի ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, Կիևի Եվրամայդանը, որը երեկ ենթարկվել էր ոստիկանական հատուկ ջոկատների գրոհին: Ուկրաինական իրադարձությունները երեկ ծավալվեցին ողբերգական բովանդակությամբ: Ուկրաինայում երեկվա բախումների հետևանքով արձանագրվել է 9 զոհ: Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը, փաստորեն, արդեն անցնում է 11-ից, քանի որ ևս երկու մարդ, այդ թվում և մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը, զոհվել էին շաբաթներ առաջ տեղի ունեցած բախումների արդյունքում: Ըստ որում` երեկ արձանագրված զոհերի մեջ էլ կան ազգությամբ ոչ ուկրաինացիներ, մասնավորապես կա վրացի զոհ:
Դժբախտաբար, այս ողբերգությունն էլ խորհրդանշում է, որ այն, ինչ այսօր կատարվում է Կիևում` ըստ էության միայն ուկրաինացիների, միայն Ուկրաինայի ճակատագրի հարց չէ, և սրանով է պայմանավորված այլ հետխորհրդային ժողովուրդների համակ ուշադրությունը և նաև մասնակցությունը Կիևի Եվրամայդանին:
Հայաստանում առավել քան լավ կհասկանան այն, ինչ կատարվում է Կիևում, քանի որ Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին իր ազատության համար պայքարող ժողովուրդը ականատես դարձավ այն ողբերգությանը, իր մաշկի վրա զգաց այն դաժանությունը, որ այսօր զգում է ուկրաինացի ժողովուրդը: Եվ եթե պայքարը, ազատության համար պայքարը չունի ազգություն, ապա, դժբախտաբար, ազգություն չունի նաև իշխանատենչությունը, իշխանությունը ամեն գնով պահելու պատրաստ դաժանությունը, մարդասպանությունը հանուն իշխանության:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում