Հատված «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցից:
– Պարոն Հովհաննիսյան, Ձեզ ավելի քան կես միլիոն քաղաքացի ընտրեց, ի՞նչ առարկայական քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։ Դուք խոսեցիք բոլորին հայտնի ճշմարտություններից, բայց չնշեցիք այն քայլերը, որոնք պիտի ձեռնարկեք այդ իրականության դեմ պայքարելու համար։
– Մեզ ընտրած մեկ միլիոն համաքաղաքացիները տեղում են, հույսը չեն կտրել, եւ իրենք պատրաստ են պայքարի, եւ այդ պայքարն իր նոր հանգրվանում հենց մեր որոշմամբ լինելու է միասնական։
– Այսինքն, Դուք միավորվելո՞ւ եք ՀՅԴ–ի, ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի հետ՝ ընդդեմ իշխանության, կառավարության։
Կարդացեք նաև
– Ժողովուրդն ինքը թելադրում է միացում թե ներքին, թե արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար, եւ մենք բոլորս պիտի սպասավոր լինենք ժողովրդի պահանջին։
– Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ հանրահավաքի ձեւաչափով չհանդիպեցիք քաղաքացիներին։ Մտավախություն ունեիք, որ մարդիկ չե՞ն մասնակցի հանրահավաքին։
– Մտավախություն չունենք, հանրահավաք չենք հրավիրել՝ իմանալով, որ մեր գործընկեր կուսակցությունը նույն օրը, նույն ժամին ուզում էր, մենք սիրով զիջեցինք մեր տեղը։ Մենք հանրահավաք անելու խնդիր չունենք, չի բացառվում, որ առաջիկա մամլո ասուլիսին կպատասխանեմ հրապարակում։ Հանրահավաքները նոր որակի պահանջարկ են, մենք կտեսնենք ոչ միայն գլխավոր հրապարակը, այլեւ մեր բոլոր օջախները՝ լիքը-լիքը փոփոխության կրակով։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում