Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևի բախումներում սպանվել է առնվազն 18 մարդ. «Ազատություն» ռադիոկայան

Փետրվար 19,2014 10:25

 «Ռոյթեր» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, փետրվարի 18-ին ծավալված ընդհարումների հետևանքով Կիևում սպանվել է առնվազն 18 քաղաքացի, որոնցից 7-ը` ոստիկաններ։

Սա ամենածանր բախումն է Ուկրաինայում` անցած տարվա նոյեմբերից մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում։ Բուժօգնության է դիմել ավելի քան 150 մարդ, որոնցից մոտ 40-ը հրազենից է վիրավորվել։ Տուժածներից 30-ը ծանր վիճակում է։

Կիևից ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգը որոշել է ընդդիմության ակտիվիստներին դուրս մղել Մայդանից` ցույցերի էպիկենտրոն Անկախության հրապարակից։

Իշխանությունները պնդում են, որ առճակատման սրման համար պատասխանատվությունն ընդդիմության լիդերներն են կրում։ Այդ մասին հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, ով ասել է, թե «ընդդիմությունը զինված գրոհ է ձեռնարկել»։

Ընդդիմությունն, իր հերթին, պնդում է, որ ցուցարարների վրա առաջինը հարձակվել է «Բերկուտը»` Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատը։

Մայդանը «մաքրելու» նպատակով ոստիկանների գործողությունը Կիևում սկսվել է տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին։

Արևմտյան երկրների մի շարք ղեկավարներ Ուկրաինայի իշխանություններին և ընդդիմությանը կոչ են արել անհապաղ դադարեցնել ընդհարումները և երկխոսություն սկսել։

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728