ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») վստահեցնում է, որ Սամվել Ալեքսանյանը մասնակցել է արցախյան պատերազմին: «Իհարկե, մեր հետ մասնակցել է, կռվել է ու սպա է ինքը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը:
Մեկնաբանելով ԼՂՀ ինքնապաշտպանության հիմնադիրներից, «Կոռնիձոր» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Արա Խուդավերդյանի խոսքերը, թե «Էն ժամանակ, որ տղերքը կռվում էին, Սամվել Ալեքսանյանը Մեղրիում պեսոկի բիզնեսով էր զբաղված, եւ եթե Շմայսը մի փոքր արդարություն ունենա իր մեջ, կասի, որ Սամվել Ալեքսանյանը երբեք չի կռվել Ղարաբաղում», Առաքել Մովսիսյանն ասաց հետեւյալը. «Ես պեսոկը չեմ հիշում, բայց 1993թ. Մեղրի կռվել է Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ, Սամվել Ալեքսանյանը մեզ հետ կռվել է՝ մեր կողքին»:
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում
Կարդացեք նաև
Գուցե՝ պեսոկի համար է կռվել։