Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ազատության» լրագրողին Բաքվում կանչել են դատախազություն. «Ազատություն»

Փետրվար 18,2014 22:54

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խաջիդա Իսմայլովային հրավիրել են դատախազություն` դեռևս վկայի կարգավիճակով։

«Ինձ զանգահարել են գլխավոր դատախազությունից և հայտնել, որ ՔՕ 284 հոդվածով գործ են հարուցում», – ասել է Խաջիդան։

Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 284 հոդվածը (պետական գաղտնիքի հրապարակում) ենթադրում է 3-7 տարվա ազատազրկում և որևէ կոնկրետ գործունեությամբ 5 տարի զբաղվելու արգելք։

Ի՞նչ է արել հետաքննող լրագրող, միջազգային մրցանակների արժանացած Խաջիդա Իսմայլովան։ Պարզվում է, երեկ նա Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է նամակ, որը, ըստ դատախազության, պարունակում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության գործունեությանը վերաբերող նյութեր։

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո խոսնակ Էլդար Սուլթանովը «Դեյ Ազ» լրատվական կայքին ասել է, որ սոցիալական ցանցում Իսմայլովայի հրապարակած փաստաթղթերում կան անվտանգության նախարարության ծառայողական գործառույթներին առնչվող և պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ։

Նրա խոսքերով՝ գլխավոր դատախազն է արձակել պատկան մարմինների հետ համատեղ քննություն անցկացնելու որոշումը։

Ինքը Խաջիդան պնդում է, որ այդ նյութերը վերցել է մի նամակից, որը ստացել է դեռ 2011 թվականին, ընդ որում` հենց Անվտանգության նախարարությունից։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728