Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը տուգանեց «Հայազնի» Արմեն Մկրտչյանին

Փետրվար 18,2014 22:19

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արմեն Թովմասյանը հրապարակել է որոշումը՝«Հայազն»կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանին հիսուն հազար դրամով տուգանելու մասին:

Նրան Մաշտոցի ոստիկանները բերման էին ենթարկել Կոմիտասի պողոտայից, ոստիկանության փոխգնդապետ Մովսիսյանի ցուցումով, եւ Ա.Մկրտչյանը մեղադրվել էր վարչական օրենսգրքի 182 հոդվածի խախտման համար:

Ուշադրության արժանի էր այն, որ վկաները ոստիկանության աշխատակիցներ էին: Ինչպես Ա.Մկրտչյանն ասաց, վկաներից մեկն անգամ իրեն չէր ճանաչել:

«Ինչ իմաստ ունի բողոքարկելը, եթե գիտենք, որ արդարադատության համակարգը ծախու է», մեր հարցին, թե բողոքարկելու են որոշումը, պատասխանեց Ա.Մկրտչյանը: Անձամբ նա  անիմաստ է համարում բողոքարկելը, սակայն չի բացառվում, որ կուսակցության որոշման դեպքում հնարավոր լինի այդ:

Ա.Մկրտչյանը նաեւ ասաց. «Չնայած որպես ապացույց բերված տեսանյութերում այդպես էլ չգտնվեց պահ, որտեղ ինձ դիմեին փողոցից դուրս գալու հորդորով, ու ես չենթարկվեի, սակայն այնուամենայնիվ, ինձ տուգանեցին»:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728