Այսօր Երևանի թիվ 78 դպրոցում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի ամփոփման հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա էին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը:
«Dasaran.am»-ը աշխատում է հեռու մնալ ընտրությունից, որպեսզի ավելի թափանցիկ լինի: Ընտրությունը միշտ թողնում ենք մեր գործընկերներին»,- ասաց պրն Ալոյանը: Նա նաև նշեց, որ ընտրելիս խրախուսվել են ձեռքի աշխատանքները:
Տիկին Հակոբյանը մասնակից դպրոցներից առանձնացրեց Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը. «Մեզ շատ զարմացրեց այն, որ նրանք աշխատանքներն արել էին թափոններից: Այն իրերը, որոնք կարող էին հայտնվել աղբարկղում, դարձել էին զարդարանքի միջոց»: Միջոցառմանը ներկա էր նաև այդ դպրոցում ձևավորման աշխատանքները գլխավորած ուսուցիչը՝ Ջեմմա Նուբարովնան:
Կարդացեք նաև
Այնուհետև, պրն Ալոյանը սկսեց կարդալ այն դպրոցների անունները, որոնք արժանացել էին խրախուսական մրցանակների՝
14-րդ հորիզոնական- թիվ 186 դպրոց
13-րդ հորիզոնական- թիվ 175 դպրոց
12-րդ հորիզոնական- թիվ 173 դպրոց
11-րդ հորիզոնական- թիվ 162 դպրոց
10-րդ հորիզոնական- թիվ 160 դպրոց
9-րդ հորիզոնական- թիվ 155 դպրոց
8-րդ հորիզոնական- թիվ 125 դպրոց
7-րդ հորիզոնական- թիվ 98 դպրոց
6-րդ հորիզոնական- թիվ 80 դպրոց
5-րդ հորիզոնական- թիվ 78 դպրոց
4-րդ հորիզոնական- թիվ 60 դպրոց
3-րդ հորիզոնական- թիվ 35 դպրոց
2-րդ հորիզոնական- թիվ 32 դպրոց
1-ին հորիզոնական- թիվ 10 դպրոց
Հանձնեցին նաև գլխավոր մրցանակը, որն էր համակարգիչ: Մրցանակը ստացան թիվ 20 և թիվ 150 դպրոցները: Հիշեցնենք, որ այդ մրցանակը սահմանել էին «Dasaran.am» կրթական ծրագիրը, Երևանի քաղաքապետարանը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:
Վարդուհի ԲԱԼՅԱՆ