Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի պատասխանը Սերժ Սարգսյանին

Փետրվար 18,2014 21:01

«2009-13 թվականներին նման միջին անվանական աշխատավարձի աճի պայմաններում`60 տոկոս, գազի սակագինն աճել է 76 տոկոս: Իսկ դա նշանակում է, որ ակնհայտորեն անարդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքական դրսեւորումներ են եղել եւ որեւէ եւ որեւէ այլ ժամանակահատվածների հետ, եթե անգամ համեմատելու լինենք, սա ամենաբացասական ցուցանիշներից է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հակադարձելով նախագահ Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԵԿՄ համագումարում խոսելով Հայաստանի արդի տնտեսական իրավիճակի մասին եւ հակադարձելով այն քննադատողներին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Վեց տարվա ընթացքում գնաճը մեր հանրապետությունում կազմել է 140 տոկոս: Այսինքն, այս վեց տարիների ընթացքում գնաճը կազմել է 40 տոկոս: Միջին աշխատավարձը կազմել է 160 տոկոս, այսինքն՝ միջին աշխատավարձն առաջանցիկ տեմպերով է գնում և, իհարկե, շատ դեպքերում ընկալումների խնդիր է: Մեզ քննադատողներն իրենց կարծիքով ունեն մի, այսպես, անխոցելի փաստարկ և միշտ այդ փաստարկը բերում են. երբ խոսում ենք բարենպաստ թվերի մասին, լավ թվերի մասին, նրանք ասում են, որ այդ թվերը նկարված են, որ այդ թվերը հնարված են: Բայց շատ զարմանալի է, երբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը խոսում է վատ ցուցանիշների մասին, նրանք ասում են՝ ճիշտ է: Այսինքն՝ վատի դեպքում, բացասականի դեպքում ճիշտ է, լավի դեպքում՝ նկարված»:

Մեր զրուցակիցն, ընդհանրապես, երկրի առաջին դեմքի կողմից կոռեկտ չի համարում նման գործելաոճը`հասարակական կազմակերպության համագումարում խոսել քաղաքական լրջագույն խնդիրներից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արծվիկ Մինասյանի այլ դիտարկումները, այդ թվում նաեւ «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին քաղաքական մեծամասնության վերաբերյալ` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728