Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ որոշումը մենք կընդունենք». Ատոմակայանի աշխատակիցները՝ գործադուլի մասին

Փետրվար 18,2014 20:57

«Հիմա սպասում ենք իշխանության արձագանքին, թե ինչպես կվարվի մեր իշխանությունը, ըստ այդմ կլինի նաեւ մեր կոլեկտիվի աշխատանքը»,- դուրս գալով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտարարեց Ատոմակայանի աշխատակիցներից Գարիկ Զարգարյանը:

Հիշեցնենք, որ ատոմակայանի աշխատակիցները եկել էին Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնելու իրենց դիրքորոշումը՝ դեմ են պարտադիր  կուտակային կենսաթոշակային համակարգին:

MHM85398

Պարոն Զարգարյանը բացատրեց՝ ինչու՞ են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին . «Ըստ մեզ՝ այսօրվա դրությամբ մարդու իրավունքների պաշտպանը միակ պետական մարմինն է մնացել, որը ինչ-որ չափով հաշվի է առնում ժողովրդի կարծիքը, իմանալով հանդերձ, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի ունենալու այն լծակները, որ կասեցնի այս որոշումը, եկել ենք այն մարդու մոտ, որը լսում է ժողովրդին, մնացած բոլոր պետական այրերը անգամ դուրս չեն գալիս կամ ուղարկում են իրենց օգնականի օգնականի վարորդին: Չենք ուզում մենք էդ մարդկանց հետո շփվել»,- ասաց նա:

Ըստ նրա ատոմակայանի աշխատակիցներն արդեն դիմել են Ազգային ժողով դիմել, Սահմանադրական դատարան, Կառավարություն, բայց ապարդյուն հարցը դեռ չին լուծվել:

Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե  ատոմակայանի աշխատակիցների հաջորդ քայլերը, որոնք են լինելու, պարոն Զարգարյանը պատասխանեց. «Ատոմակայանը այն հիմնարկն է, որը շատ կարեւոր է մեր երկրի համար, ատոմակայանը այն հիմնարկն է, որն արտադրում է ամենաէժան էներգիան, ուստի ատոմակայանը պետք է աշխատի եւ երբ որ հարցեր են տալիս լրագրողները՝ ե՞րբ եք գործադուլ անելու եւ այլն, այս հարցին կա մի հստակ պատասխան, անկախ ամեն ինչից, անկախ նրանից՝ ինչպիսի՞ քայլերի մենք կդիմենք, դա կախված է, իհարկե, իշխանության պատասխանից, անկախ ամեն ինչից՝ ատոմակայանը կաշխատի եւ կաշխատի անվտանգ, քանզի այստեղ հավաքվածները, առաջին հերթին մենք ավելի շատ ենք մտածում այդ անվտանգության համար եւ այդ անվտանգությունը հետ բերելու համար»:

Պարոն Զարգարյանը նշեց, որ գործելու են օրենքի շրջանակներում. « Կա օրենք, որը արգելում է ատոմակայանի աշխատողներին դիմել գործադուլի, սակայն քաջ գիտակցելով, որ մեր երկրում կան օրենքներ, որոնք ոտնահարվում եմ իշխանության կողմից, մենք մեզ ենք վերապահում այդ որոշումը եւ այդ որոշումը մենք կընդունենք, մենք կընդունենք, շատ ճիշտ որոշում, որը կլինի օրենքի սահմաններում: Ի վերջո, մենք հայտարարում ենք, որ մենք ստրուկ չենք»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728