ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը լսեց ավազակային հարձակման համար Արմավիրի մարզի դատարանի դատավոր Վահե Խալաթյանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գալստյանի բողոքը:
Նա մեղադրվել էր այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ, գազային ատրճանակով զինված, դիմակավորված, կոտրել էին Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Մ.Մաշտոցի փողոցում գտնվող տան դուռը, մտել բնակարան, կապել ամուսիններ Փորսոր Նավոյանի եւ Մոսկով Ռավոյանի ձեռքերն ու ոտքերը, հարվածներ հասցրել, սպառնացել են սպանել նրանց, հրդեհել բնակարանը, դանակը պահել ամուսնու աչքին, սպառնալով աչքը հանել, նրանց պատճառել ծանր վնաս եւ հափշտակել 1600 եվրո, 10 հազար դրամ, «Սամսունգ» տիպի հեռախոս, ու դիմել փախուստի:
Այս գործով անցած վկաները պնդել են, որ դեպքի օրը հանցագործության ժամին Գասպարյանը գտնվել է հարեւանների տանը:
Իսկ տուժողի կինը դատարանում հայտնել էր, որ դիմակավորվածները չորսն են եղել, որոնց չի ճանաչել:
Կարդացեք նաև
Հանցագործության պահին նրանցից մեկին հեռախոսազանգ է եղել, նա հեռախոսն անջատել է, իսկ երկրորդ զանգից դիմակավորվածը հայհոյանք է տվել: Դա էլ եղել է հանցագործության բացահայտման համար:
Գուրգեն Գասպարյանի պաշտպանությունն իրականացրել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը, իսկ տուժողների ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ վաղարշակ Գեւորգյանը:
ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատավճիռը:
Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ բողոքարկելու է ՀՀ վճռաբեկ դատարան:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հանցագործության պահին նրանցից մեկին հեռախոսազանգ է եղել, նա հեռախոսն անջատել է, իսկ երկրորդ զանգից դիմակավորվածը հայհոյանք է տվել: Դա էլ եղել է հանցագործության բացահայտման համար:
????????????????????????????????????????????????????????????????????