Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանին հաջողվեց ստանալ ոչ մրցակցային ընտրություններ»

Փետրվար 18,2014 19:52

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, որը ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած ՀՀ  նախագահական ընտրություններում առաջադրել էր թեկնածությունը, եւ այսօր հետադարձ հայացք նետելով մեկ տարվա իրականությանը Aravot.am-ի հետ զրույցում հետեւյալն ասաց. «Իմ կանխատեսումներն իրականացան, ես առաջադրվել էի նաեւ այն առաքելությամբ, որ ներկայացնեմ, նկարագրեմ իրավիճակը,, նաեւ ցույց տալու, որ այս ընտրությունները ոչ մրցակցային են, որովհետեւ մինչ առաջադրվելը եղել էին ճնշումներ միասին 46 տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժերի նկատմամբ: Նկատի ունեմ ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ կուսակցություններին եւ բնականաբար դա էր պատճառը, որ նրանք թեկնածու չունեցան այս նախագահական ընտրություններում, նկատի ունեմ օրինակ Վարդան Օսկանյանին մեղադրել փողերի լվացման մեջ, գաղտնալսումները, համակիրների վրա ճնշումները եւ այդ ամենը բերեց նրան, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց  ստանալ ոչ մրցակցային ընտրություններ: Եւ այս ամենը բացահայտվեց հենց իմ շնորհիվ ու ես ընտրություններից տասը օր առաջ հանեցի իմ թեկնածությունը»:

Արամ Հարությունյանի խոսքով` խնդիրը ոչ միայն այն էր, որ ընտրությունները ոչ մրցակցային էին լինելու, այլեւ ինքը կանխատեսել էր նաեւ հետագա ընթացքը: Արամ Հարությունյանը կարեւորեց այն, որ ընտրություններում լեգիտիմություն ապահովելը չհաջողվեց ու Սերժ Սարգսյանի կարգախոսը`«հավատանք որ փոխենք»-ը չիրականացավ բոլոր ոլորտներում, դրան գումարած, Հայաստանը անարժանապատիվ ձեւով մտավ Մաքսային միություն: «Իշխանություններին չակերտավոր հաջողվեց բոլոր ոլորտներում ունենալ ձախողումներ ու այսօր ժողովրդի մոտ կա վստահության պակաս: Իշխանությունը Հայաստանի եւ ժողովրդի իշխանության հաշվին զբաղված է փող աշխատելով, որովհետեւ քաղաքացին ոչ միայն աշխատանք չունի, այլեւ հարձակումների է ենթարկում իշխանության կողմից, նրա ձեռքից բոլոր հնարավոր ձեւերով առնում են վաստակած չնչին գումարները…»,- ավելացրեց Արամ Հարությունյանը:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728