Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Сегодня. Դժբախտ պատահարի արդյունքում հայազգի գործարարի գրանցած ռեկորդը

Փետրվար 18,2014 19:48

Լոս Անջելեսի հայ գործարար Տոնի Յարիջանյանը ընդգրկվել է «Սեվոդնյա» լրատվականի պատրաստած «դժբախտ պատահարի հետևանքով առաջացած ռեկորդակիրների» ցանկում:

Յարիջանյանը ռեկորդակիր է դարձել այն բանի համար, որ նրա մարմնի 90%-ն այրվել է, բայց նա ողջ է մնացել:

2004թ. առավոտյան Յարիջանյանը մտնում է իր սոլարին, որպեսզի մաքրություն անի: Տոնիի մտքով չէր անցնում, որ ամեն ուր թափված հեղուկը գազի արտահոսքից է: Չորանոցը միացնելով՝ ուժեղ պայթյուն է տեղի ունենում, որի արդյունքում նրա մարմնի 90%-ից ավելն 3-րդ կարգի այրվածք է ստանում: Ապրելու ոչ մի հույս չկար, սակայն մի քանի ամիս կոմայի մեջ մնալուց հետո, նա ողջ է մնում:

Այլ ռեկորդակիրներից են՝ երիկամների մեջ ամենամեծ քարը ունեցած մարդը, ամենաշատ ինֆարկտ տարածը, ամենաերկարը կոմայի մեջ մնացածը, ամենաերկար ժապավենային որդ ունեցածը, գլխի մեջ փամփուշտով ապրող մարդը, 43 օր առանց սննդի մնացած մարդը և այլն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728