Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ գրասենյակից ատոմակայանի աշխատակիցներին հրավիրեցին խոսելու. (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 19:43

Այսօր՝ փետրվարի 18-ին, Ատոմակայանի աշխատակիցները հավաքվել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ «Դեմ եմ» պաստառներով եւ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսներով:  Նրանք եկել էին՝ Մարդու իրավունքների պաշտպանին հանձնելու իրենց գրավոր նամակը, ըստ որի՝ չեն ընդունում «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքի պարտադիր կետը: Նրանք բողոքում էին, որ իրենց աշխատավարձերից արդեն պահումներ արել են:

MHM85395-copy

Այն ժամանակ, երբ ատոմակայանի աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց իրենց բողոքն էին արտահայտում, դուրս եկավ Մարդու Իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթեւիկ Խաչատրյանը եւ աշխատակիցներին եւ լրատվամիջոցներին հրավիրեց ներս:

Աշխատակիցներից  Մկրտչյան Ցոլակը  Տաթեւիկ Խաչատրյանին ներկայացրեց, որ նրանք խոսելու են ատոմակայանի 700 աշխատակիցների  անունից : « Մեր պահանջն է պարտադիր պահանջը հանվի, այսինքն՝ պարտադիր բաղադրիչի հետ մենք համաձայն չենք: Ներկա սոցիալ-տնտեսական վատ վիճակից ելնելով՝ մենք չեն ուզում ապագայում լավ ապրել՝ հիմա վատ ապրելով»,- ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական  հավաքվածներին ասաց, որ կքննարկեն նամակ-դիմումը եւ կհայտնեն դիրքորոշումը հրապարակային՝ լրատվամիջոցներով:

Մանրամասները տեսանյութում

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728