Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարները Սերժ Սարգսյանին տնտեսությունը չզարգանալու տասնյակ պատճառներ են նշում

Փետրվար 18,2014 18:49

10-ից ավելի պատճառ` թե ինչու չի զարգանում տնտեսությունը

Փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  պատասխանելով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, Մանվել Գրիգորյանի որդու` Կարեն Գրիգորյանի` Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված հարցին, հորդորել էր հարցնել ցանկացած տնտեսվարողի, թե ո՞րն է այսօր Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրը` «Էժան եւ երկար փողը»,-ինքն իր հարցին պատասխանել էր Սերժ Սարգսյանը` նկատի ունենալով, որ մարդկանց աշխատավարձերից ֆոնդերի կառավարիչներին տրվելիք 5 տոկոս պահումները էժան վարկերի տեսքով ուղղվելու են գործարարներին, տնտեսության զարգացմանը: Հետեւելով նախագահի հորդորին, Aravot.am-ը խոշոր եւ միջին բիզնեսով զբաղվող մեկ տասնյակից ավելի տնտեսվարողներից հետաքրքրվեց, թե նրանց կարծիքով ո՞րն է Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը:
«Պետություն եւ հարկատու փոխհարաբերությունը»,-իր անունը չհրապարակելու պայմանով, ասաց կերերի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկը:

«Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ Հայաստանում տնտեսական ամենամեծ խնդիրը պայմանավորեց քաղաքացիական ճգնաժամով. «Սա իր հետեւից բերում է ապատիայի, բերում է արտագաղթի, բերում է նրան, որ քաղաքացին քիչ է վաստակում, նաեւ քիչ է ծախսում եւ դրանով բերում է գնողունակության անկման: Ի վերջո, կարելի քաղաքացիական ճգնաժամն անվանել հավատի անկում»:

Մեկ այլ խոշոր գործարար էլ տնտեսության զարգացման մի քանի խոչընդոտ նշեց. «Կոռուպցիան, մենաշնորհներն ու ոչ համակարգային տնտեսությունը»:

Ինտերնետ պրովայդեր եւ հեռախոսակապ մատուցող խոշոր ընկերության ղեկավարներից մեկն էլ, որը, նույնպես, նպատակահարմար գտավ անանուն հանդես գալ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց` «Մենաշնորհները, մնացածը դրա ածանցյալներն են»:
Ալյուրի արտադրությամբ զբաղվող մի ընկերության տնօրենն էլ նկատեց. «Տնտեսության թիվ մեկ խնդիրը սպառումն է, որը պայմանավորված է պահանջարկի բացակայությամբ»:

Մի շարք ոլորտներում բիզնես ծավալող խոշոր գործարարներից մեկն էլ մեր հարցին ի պատասխան, նշեց` բնակչության աղքատությունը, աշխատանքի բացակայությունը:

Գինեգործների միության նախագահ, գինեգործ Ավագ Հարությունյանը, գտնում է, որ  տնտեսությունը չի զարգանում հոգեւոր արժեքների պակասից. «Եթե ամեն գործի մեջ հոգեւոր շերտը բացակայում է, դա բերում է կեղծիքի, խաբեության, անհոգի արտադրանքի, որի պարագայում օբյեկտիվ-սուբյեկտիվ տնտեսական պատճառները դառնում են դոմինանտ: Եթե հոգեւոր շերտն է լինում, այդ բոլոր խնդիրները դառնում են լուծելի»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մայիս says:

    Հայաստանցի տնտեսվարողները վախկոտ մեռնում եմ: Էդ ինչու չեն ներկայանում: Վախից: Ու չասեք, թե էդ վախի մեղավորը մենակ Սերժ Սարգսյանն ա, հենց իրենք են մեղավոր, երկրի հետ ոչ մի կապ չունեցող էդ տնտեսվարողները, առյուծի նկար պատռողները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728