Նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանի գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանն առաջադրված երեք մեղադրանքներով էլ իրեն մեղավոր չի ճանաչում։ Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը` նշելով, որ Ա.Թադեւոսյանը հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ մեղադրանքի որոշման մեջ նկարագրված իրադարձություններն ինքը չի կատարել և որ Մհեր Խլղաթյանին չի ծեծել:
Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալն է առաջինը զանգահարել զինվորի ծնողներին եւ նրանց տեղեկացրել նրա առողջական վիճակի մասին՝ հրավիրելով զորամաս, իսկ ծնողները բուժծառայության պետին խնդրել են, որ այդ օրը Մհերին հոսպիտալ չտեղափոխեն` մինչև որ իրենք գնան զորամաս, հետո կտեղափոխեն: Ըստ պաշտպանի՝ ոչ մի տրամաբանություն չկա ծեծելու եւ հետո զանգել ու զորամաս հրավիրելու մեջ:
Մանրամասները կարող եք կարդալ` Pastinfo.am կայքում