Երուսաղեմցի պատմաբան Գեւորգ Հինդլյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Իսրայելում 9000-10000 հազար հայ կա, 1000 հայ էլ Երուսաղեմում է բնակվում: Եվ սա այն դեպքում, երբ նույն քաղաքում 750000 քրիստոնյա է ապրում, 250000 արաբ, 500 000 էլ հրեա: Պատմաբանը ցավով փաստում է, որ Երուսաղեմի հայ գաղութը աշխարհի ամենամեկուսացած գաղութն է: Նախկինում գոնե Լիբանանից, Սիրիայից, Իրաքից հոսք կար դեպի Երուսաղեմ, իսկ այսօր՝ ոչ:
Ըստ էության, լուրջ պահանջ կա՝ հայ ուսուցիչների, տնտեսագետների, կալվածային հարցերի մասնագետների, մարդկանց, որոնք կկարողանան դիմագրավել տնտեսական, քաղաքական, հասարակական, կրոնական մարտահրավերներին: Հայ երիտասարդների համար, անգամ բարձրագույն կրթությամբ, խնդիր է ամուսնանալը, աշխատանք գտնելը: Կան նաեւ խառն ամուսնություններ քրիստոնյա արաբների հետ, սակայն, ըստ մեզ հետ զրուցած երուսաղեմահայերի, դրանք հիմնականում ի նպաստ հայերի են:
Մանրամասները վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ