Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-ի վարորդն ընդդեմ ՃՈ. Դատարանը կայացրել է որոշում

Փետրվար 18,2014 18:22

Արդեն շուրջ մեկ տարի է անցել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդ Արմեն Պետրոսյանի և Ճանապարհային ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների միջև ծագած վեճից:

Հիշեցնենք, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդ Արմեն Պետրոսյանին 2013 թ. մարտի 15-ին ՃՈ աշխատակիցները անօրինական կարգով տեղափոխել էին ՃՈ, իսկ նրա վարած մեքենան՝ տուգանային հրապարակ: Ա. Պետրոսյանին մի քանի ժամ պահել էին ճանապարհային ոստիկանությունում, պատճառաբանությամբ, թե նա խախտում է կատարել, իսկ ավելի ստույգ՝ հոծ գիծ է հատել: Արմեն Պետրոսյանը անօրինական կարգով զրկվել էր ազատությունից, որի ընթացքում խախտվել էին նրա ազատ տեղաշարժի, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքները:

Նկատենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013 թ. նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես ՃՈ աշխատակիցների Ա. Պետրոսյանին բերման ենթարկելու նախորդ օրը «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցները, որոնց թվում էր նաև Ա. Պետրոսյանը, լուսաբանել էին հօգուտ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպված ստորագրահավաքը: Այս ամենը հիմքեր է տալիս կասկածելու, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդի ազատազրկումը կապված էր հետընտրական գործընթացների հետ՝ նպատակ ունենալով խոչընդոտել ստորագրահավաքի լուսաբանումը:

Այս առիթով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նախ հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին, այնուհետև հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան պահանջով՝ ճանաչել անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը, ճանաչել ոչ իրավաչափ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 2-րդ սպայական վաշտի աշխատակիցների գործողությունները (անգործությունը), անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2013 թ. մարտի 27-ին կազմված թիվ ԱԷ 326415 վարչական ակտը:

Այժմ մի շարք դատական նիստերից հետո դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդ. Նահապետյանի, այս գործով կայացրել է վճիռ՝ բավարարել Ա. Պետրոսյանի և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի հայցը մասնակի, այն է՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2013 թվականի մարտի 27-ին կազմված թիվ ԱԷ 326415 վարչական ակտը ճանաչել անվավեր, իսկ ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը ճանաչելու և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասերով՝ մերժել:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728