Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիական գազարի հյութը ո՞րն է, երբ ամբողջ Շիրակի մարզում գազարը թափվում է». գյուղատնտես

Փետրվար 18,2014 18:05

Aravot.am-ի հետ զրույցում Ախուրյան գյուղի ֆերմերներից մեկը`Ատոմ Թադևոսյանը նեղսրտեց, որ թեև Շիրակի դաշտում բանջարեղենը թափվում է, սակայն տարբեր տեսակի հյութեր, ավելի կոնկրետ գազարի հյութը, չգիտես ինչու պարտադիր Ֆրանսիայից են ներկրում Հայաստան: «Չեմ հասկանում դժվա՞ր է էդ մասին մտածելը, բանջարեղենը ամբողջ Շիրակի մարզում թափվում է, ինչո՞ւ պտի գնանք Ֆրանսիայից բերենք, էդ ինչո՞վ են ֆրանսիացիք մեզանից լավ արտադրում, նույն ստիլով ենք արտադրում էլի: Կամ էլ ֆրանսիացիք որտե՞ղ էին, որ հայ կանայք գազարից հյութ էին ստանում:  Թող գան գյուղացիների հետ պայմանագիր կապեն , գյուղացին ցանի, մշակի, իրենց ձեռքը տա, արտադրությունը տեղում կազմակերպենք, ոչ թե օլիգարխները գնան ու հյութը Ֆրանսիայից բերեն, չգիտես էլ ինչ որակի է: Իմ առաջարկով ավելի էժան կնստի, ավելի որակով, ես ծրագիր եմ ներկայացրել, լսել են, ասել են անպայման կընդառաջենք, բայց մեր մտահղացումը մեծ էր, երևի չթողեցին էլի, երկու տարի էլ պատասխան չկա»,- ասաց գյուղատնտեսը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ээээ, Атом джан, скоро и абрикосы привезут!! Каждая страна хочет реализовывать свою продукцию!!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728