Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության հրաժարականի պահանջից մինչև ԲՀԿ-ականներին տրված հրահանգ (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 17:58

ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը ԱԺ-ում ներկայացնելու են  ՀՀ կառավարության նկատմամբ անվստահության հարցը: Իշխանական դաշտից այս նախաձեռնության մասին տարբեր արձագանքներ են հնչում: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այս մասին հայտարարեց, թե այդ ուժերը ընդամենը իշխանություն նվաճելու նպատակ են հետապնդում: Այնուհետև հեգնանքով ասաց, թե «թող փորձեն» :

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը  մի կողմից հայտարարում է, թե ՀՀ-ում բազում չլուծված խնդիրներ կան և «հանրությանը մտահոգող խնդիրներն ավելի արագ են աճում, քան կառավարությունն է քայլեր անում», բայց մյուս կողմից էլ պաշտպանում է կառավարությանն ու նշում. «Չորս քաղաքական ուժերը կառավարության հրաժարականն են պահանջում և առաջիկայում այդ պահանջը տանելու են առաջ: ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններին կնքել է կոալիցիոն պայմանագիր` մինչև 2017-ը, և որպես սկզբունքային քաղաքական ուժ, հավատարիմ է մնալու իր սկզբունքներին»:

Տիկին Բիշարյանը կառավարության աշխատանքի առիթով հիշում է մեծերի խոսքն ու ասում. «Մեր մեծերն ասել են, որ կառավարությունը պիտի դանդաղ մտածի, արագ գործի, որ մենք հասցնենք այն խնդիրների ետևից, որ մեր առաջ են ծառացած»:

Չորս ուժերի` պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարին անդրադառնալով տիկին Բիշարյանը նշում է, թե  «ռեֆորմները լինում են դժվար ու ցավոտ, դրանք պետք է լինեն ագրեսիվ, որ կարողանան լինել նպատակային»:

Սակայն «պարտադիր» բաղադրիչի դեմ տիկին Բիշարյանը որևէ պահանջ չի ներկայացնում, ընդհակառակը պնդում է, թե  համակարգը արդյունավետ կլինի ոչ թե այն դեպքում, «երբ այն իրականացվի դանդաղ ու փուլային, այլ երբ իրականացվում է համարձակ կերպով»:

Aravot.am-ը կառավարության հրաժարականի և անվստահության պահանջի վերաբերյալ իշխող կուսակցությունների դիրքորոշումը փոխանցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան  Ուրիխանյանին: Այս համատեքստում նաև հրապարակումներ եղան այն  մասին, որ ԲՀԿ-ում հորդոր է եղել «ՀՀԿ-ականների ակնարկներին» չպատասխանել: :

Պարոն Ուրիխանյանը Aravot.am-ի հետ զրույցում  չցանկացավ մեկնաբանել ոչ Վարդան Այվազյանի հեգնանքը, ոչ էլ Հեղինե Բիշարյանի` սկզբունքներին չդավաճանելու հայտարարությունն ու ասաց. «Ես պիտի Ձեզ խնդրեմ, որ Դուք ինձ հնարավորություն տաք խոսելու արդեն իսկ տեղի ունեցած և փաստացի տեղի ունեցող իրադարձությունների մասին: Երբ չորս ուժերը հանդես գան  պահանջով, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ: Ամեն ինչ տեղի է ունենում հանրության աչքի առաջ, դա մարդիկ կարող են մեկնաբանել»:

Մեր հարցին` արդյոք ՀՀ կառավարության հրաժարականի պահանջը օրակարգայի՞ն է, պարոն Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Չորս ոչ իշխանական ուժերը քննարկում են այդ հարցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ալինա says:

    Այս կառավարության օրոք քո և կուս. ղեկավարիդ բիզնեսն է ծաղկել և կոալիցյոն ընկերներիդ
    օվշորային սկանդալները:
    Իսկ ,,կզբունքային,, բառը անվերջ կրկնեք` հանկարծ չմոռանաք, մորաբա բաժանող ստորներ…

  2. Maxim says:

    Ասում են այս կինը մի այնպիսի բան ունի, որ ոչ մի տղամարդ չունի։ Եթե որևէ մեկը գիտի թե ինչ ունի խնդրում եմ ասեք, շատ հետաքրքիր է։

  3. Արամ says:

    Բարոյականության կաթիլ է պետք ունենալ “սկզբունքային” բառն արտաբերելու համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728