Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դասախոսի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող երիտասարդը ազատազրկման է դատապարտվել

Փետրվար 18,2014 17:55

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, 5 տարվա ազատազրկման է դատապարտել Ակսել Մխիթարյանին:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ակսել Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 26-ին դասախոս Վասիլ Գևորգյանի կողմից իր ծառայողական ընկերուհու կիսամյակային քննությունները անբավարար նշանակելու կապակցությամբ վիճաբանել են, որի ընթացքում նախապես իր մոտ գտնվող սուր ծակող, կտրող գործիքով հարվածներ է հասցրել Գևորգյանի մարմնի տարբեր մասերին ու դիմել փախուստի: Գևորգյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Դատաքննության ընթացքում Ակսել Մխիթարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ և հարցերին պատասխանել:

Ակսել Մխիթարյանը նախկինում դատված չի եղել:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728