Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքը թանկ չէ». Արքմենիկ Նիկողոսյան (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 17:50

«Եթե տարիներ առաջ տարեկան 5-10 ժամանակակից գրողի որեւէ գիրք գրախանութում վաճառելը մեծ ցուցանիշ էր՝ բացառությամբ 1-2 դեպքի, ապա այսօր ժամանակակից հայ գրողի գիրքը տարեկան ամենաքիչը վաճառվում է հարյուր օրինակ եւ ունենում ենք դեպքեր, որ գրքերը սպառում են իրենց առաջին տպաքանակը եւ արդեն երկրորդ հրատարակություն են ունեցել այդ գրքերը: Իհարկե՛, այդ տպաքանակները միջազգային չափանիշներով փոքր են՝ առավելագույնը 500, 600, 700, բայց հայաստանյան մասշտաբով ես դրանք համարում եմ մեծ նվաճում»,- այսօր՝ փետրվարի 18-ին՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Նրա խոսքերով՝ընթերցողները հետաքրքրված են ժամանակակից գրականությամբ, եւ այդ իսկ պատճառով Հայաստանում ձեւավորվել է թարգմանական մեծ շարժ եւ պետք է լրացվեն մինչեւ այդ եղած թարգմանական բացերը: Գրականագետը նշեց, որ առաջնային է թարգմանությունները կատարել հեղինակային իրավունքների ձեռք բերմամբ եւ թարգմանությունը կատարել հեղինակային լեզվից եւ բացառել միջնորդ լեզվի գործառույթը թարգմանական գործընթացում:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք չընթերցելու պատճառներից մեկը կարո՞ղ է լինել գրքերի գինը, Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ եթե կատարվի էքսկուրսիա «Ինչպե՞ս է ստեղծվում գիրքը» թեմայով, ապա պարզ կլինի, որ Հայաստանում գրքերի գինը թանկ չէ.

«Գիրքը թանկ չէ: Եթե հետազոտություն կատարեք, ապա կտեսնեք, որ այն երիտասարդները կամ այն մարդիկ, ովքեր զլանում են 1000 դրամ տալ եւ առնել, ասենք՝ Կարեն Անտաշյանի գիրքը, իրենց ամենօրյա սրճարանում ծախսած գումարը դրանից կրկնակի անգամ ավելի շատ է»:
Մեր այն հարցին, թե հայ ընթերցողները վստահո՞ւմ են արտասահմանյան գրքերի հայերեն թարգմանությանը, Արքմենիկ Նիկողոսյանը պատասխանեց, որ ավելի են վստահում, քան ռուսերեն տարբերակներին: Նա նաեւ նշեց, որ մարդիկ կան, որոնք վեպը կարդացել են ռուսերենով, իսկ ռուս թարգմանիչները տեղ-տեղ ուղղակի վերախմբագրում են.

«Որ հատվածները չեն հասկանում, ընդհանրապես բաց են թողնում եւ ամբողջական հատվածներ կան, որոնք պատմում են 1 նախադասությամբ: Եթե այսօր Փամուկի վեպը լույս տեսնի, այդ տեսակ ընթերցողներից մեկը վերցնի եւ փորձի գնահատել թարգմանությունը, կասի, որ շատ վատ է թարգմանված, որովհետեւ ռուսերենի համեմատ այս կտորը չկա, այս կտորը ճոխացրել է, այս կտորը պակասեցրել է եւ այլն: Այսինքն՝ եթե կլինեն դիտողություններ հենց բնագրի համեմատությամբ, իհարկե՛, դրանք ընդունելի են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728