Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Նազարյանը Լիբանանի նոր կառավարությունում. «Ազատություն» ռադիոկայան

Փետրվար 18,2014 17:48

Հայազգի գործիչը ՀՅԴ-ի թեկնածուն էր, նա պատգամավոր է և հիմա նաև էներգետիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի:

Լիբանանում անցած շաբաթ օրը ձևավորված նոր կառավարության կազմում էներգետիկայի նախարար է նշանակվել ՀՅ Դաշնակցության թեկնածու Արթուր Նազարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը ասաց, որ Արթուր Նազարյանը Լիբանանի խորհրդարանի պատգամավոր է ու հիմա նաև նախարարի պաշտոն է զբաղեցնելու: Նա ՀՅԴ-ի անդամ չէ, բայց և՛ խորհրդարանական ընտրություններում, և՛ կառավարություն ձևավորելու հարցում ՀՅԴ-ի թեկնածուն էր:

Արթուր Նազարյանը ընդհանուր առմամբ հայ համայնքի ներկայացուցիչն է, քանի որ երկրի օրենսդրության համաձայն հայ համայնքին կառավարական պորտֆել է հասնում:

Վերջին 10 ամիսների ընթացքում Լիբանանում չէր հաջողվում նոր կառավարություն ձևավորել: Նախկին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո նոր վարչապետ էր նշանակվել Թամամ Սալամը: Սակայն Լիբանանի ներքաղաքական իրավիճակի ու անվտանգության վրա մեծ ազդեցություն է թողնում հարևան Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որի պատճառով երկար ժամանակ չէր հաջողվում նոր կառավարություն ձևավորել:

Քաղաքական հակադիր ուժերի ներկայացուցիչներից փոխզիջումային եղանակով ձևավորված կառավարության մասին վարչապետ Թամամ Սալամը ասել է, թե «սա միացյալ կառավարություն է և լավագույն բանաձևը՝ վերահսկելու Լիբանանի մարտահրավերները»:

Թամամ Սալամի գլխավորած կառավարությունում 24 անդամ կա: Շահան Քանդահարյանի փոխանցմամբ՝ վիճահարույց պորտֆելներից մեկը էներգետիկայի և ջրային հարցերով նախարարի պաշտոնն էր, որովհետև Լիբանանի ծովափնյա ջրերում գազի պաշարներ են հայտնաբերվել, ուստի քաղաքական ուժերի միջև շահագրգռվածություն կար ստանձնելու այդ նախարարության ղեկավարի պաշտոնը:
Հրաչ Մելքումյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728