Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Հայաստանը կարեւորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ

Փետրվար 18,2014 17:05

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպան Կոչոֆային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ Բենինի:

Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ համագործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումից հետո, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ, համագործակցության չիրացված ներուժը հնարավոր կլինի լիարժեքորեն օգտագործել՝ ի նպաստ երկու երկրների:

ՀՀ Նախագահը և Բենինի դեսպանը համակարծիք են եղել, որ երկկողմ կապերի ամրապնդման ևս մեկ կարևոր հարթակ է փոխգործակցությունը Աֆրիկյան միության շրջանակներում, որտեղ Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի համար կենսական հարցերում Բենինի Հանրապետությունն այսուհետ ևս կպահպանի իր հավասարակշիռ մոտեցումը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728