Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին հայն Իտալիայի հարավային համայնքում

Փետրվար 18,2014 16:31

Սերջիո (Սարգիս) Մուշեղյանը, որը  վերջինն էր Իտալիայի հարավային Կալաբրիա շրջանի Չերկիարա համայնքում Հայոց ցեղասպանությունը վերապրածներից, մահացել է փետրվարի 16-ին՝ 98 տարեկանում: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:

Սարգիսը ծնվել է 1916թ. նոյեմբերի 4-ին: Նրան չորս տարեկանում Կոստանդնուպոլսից (Ստամբուլ) վերցրել և մեծացրել են իտալացի միսիոներները: Իր կյանքի մեծ մասը նա ապրել է Պուգլիայում և Կալաբրիայում:

Չերկարիայի համայնքապետը հարգանքի տուրք է մատուցել Սարգիսին՝ նրան կոչելով «բարձր արժանապատվությամբ և անչափ բարոյական» մարդ:

«Չերկիարա դի Կալաբրիայի համայնքը պատիվ է ունեցել հայերի հետ կիսելու իրենց վիշտը, որոնք դեռ սպասում են արդարության իրականցմանը: Մենք պատիվ ունեցանք ճանաչելու նրան (Սարգիսին) և իր ժողովրդի պատմությունը: Շնորհակալ ենք քեզնից, Սարգիս», – ասել է համայնքապետ Անոտոնիո Կարլոմանգոն:

Իր կյանքի վերջին տարիների մեծ մասը Սարգիսը նվիրել էր իր ազգի մասին մարդկանց պատմելուն , հատկապես ապրիլի 24-ին. «Իմ ազգի ճակատագրի մասին պատմելու հնարավորությունը չպետք է կորցնեմ», – ասում էր նա:

Նրա կինը՝ Մարիամը և դուստրը՝ Վարդուհին զբաղվել են գորգագործությամբ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728