Aravot.am-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ զրուցել է հանրապետությունում կանանց բռնցքամարտի ներկայիս վիճակի եւ հեռանկարների մասին:
«Իզուր չէ, որ բռնցքամարտը հայկական ավանդական մարզաձեւ է համարվում: Երբ կանանց թույլատրեցին սիրողական բռնցքամարտով զբաղվել, մեր աղջիկներն էլ սկսեցին իրենց լավ դրսեւորել: Հայի արյան մեջ կա, մեզ բնորոշ է ռինգում կռվելն ու հաղթելը: Մեր պատանի ու երիտասարդ աղջիկները հաջողություն ունեցան: Բայց սա այն փուլն է, որտեղ տեխնիկական ու մասնագիտական հատուկ ունակություններ պետք չեն: Արյանդ մեջ կա, դու մի քիչ կռվող ես, բնավորություն ունեցող ազգ ես եւ կարող ես հաջողություն ունենալ: Հիմա նրանց հետ պետք է մասնագիտորեն աշխատել, որպեսզի արդեն մեծահասակների տարիքային խմբում, որը շատ ավելի լուրջ է եւ միայն համարձակությամբ հնարավոր չի հաղթանակներ կորզել, հաջողություններ ունենան: Մեծահասակների մեջ պետք է տեխնիկական բազա ունենալ», – համոզված է ֆեդերացիայի նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` slaq.am-ի
Կարդացեք նաև