Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ հայտարարությունը Հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ

Փետրվար 18,2014 16:14

Փետրվարի 19-ին լրանում է Գուրգեն Մարգարյանի մահվան տասներորդ տարելիցը:
«Գուրգեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունն
իրականացնում է երթ դեպի Եռաբլուր: Փետրվարի 19-ին մեզ կարող եք միանալ Գուրգեն
Մարգարյանի հուշարձանի մոտ (Լենինգրադյան 52 շենքի դիմաց) ժամը 12:30, որտեղից
ժամը 13:00՝ այցելություն Եռաբլուր՝ Գուրգեն Մարգարյանին հարգանքի տուրք
մատուցելու:

«Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ հայտարարությունը Հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ.

«10 տարի է, ինչ քաջարի հայորդին, հայ զինվորը՝ մեր ընկերը, ննջում է հայրենի հողում:
20 տարի է, ինչ մենք բոլորս ականատես ենք լինում հակառակորդի վայրագ
գործողություններին խաղաղ բնակչության հանդեպ. նույնքան խաղաղ, որքան Գուրգենը, երբ քնած էր իր մահճակալին ուղիղ 10 տարի առաջ: Եվ 100 տարի է, ինչ մենք լուռ
հանդուրժողականությամբ, սակայն սեղմված ատամներով, սպասում ենք, որ քաղաքակիրթ
պետությունների պես կկարողանանք տղամարդավարի հանդիպել, քննարկել և լուծել
ծառացած հարցերը:

Մենք՝ «Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ ներկայացուցիչներս, մեր
վրդովմունքն ենք հայտնում ադրբեջանցի ստահակ ռամիլ Սաֆարովի՝ (որ մարդության դեմ է
հանցագործություն կատարել) հերոսի կոչումով ազատության մեջ լինելու կապակցությամբ:

Մարդասպանություն, իսկ միջազգային ատյանների կողմից նաև ցեղասպանություն որակված արարքի համար ներում ստանալը հրաշալի հարթակ է, որն Ադրբեջան պետությանը մեր երկրի, մեր քաղաքացիների անվտանգության նկատմամբ ոտնձգություններ կատարելու խղճուկ և իրականում անհաջող փորձերի առիթ է տալիս:

Գուրգենի լուսավոր ու վառ հիշատակը զգոնության կոչ է և հրահանգ, որ մեզանից
յուրաքանչյուրի պատվի հարցն է դարձել. թույլ չտալ, որ «խուժան ամբոխը»
կամայականություններ իրականացի մեր պետական սահմանի մոտ, պաշտպանել մեր
տարածքային ամբողջականությունը, լինելով 21-րդ դարում իրականացված բարբարոսության՝  քնած մարդուն կացնով սպանող, այդ ահասարսուռ արարքը հերոսացնող ցեղի դիմակը պատռողը:

Գուրգե՛ն ջան, դու միշտ մեզ հետ ես, մեր սիրելի ընկեր: Դու օրինակ ես, որով մենք
դաստիարակելու ենք մեր տղաներին՝ լինել քաջարի, բարձր մարդկային հատկանիշներով,
իսկական տղամարդ՝ ինչպես վայել է իրական հային…
Գուրգե՛ն ջան, հիշատակդ վառ…»

«Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ անդամներ
18-ը փետրվարի, 2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728