Լրահոս
Օրվա լրահոսը

Վենդետայի դեպքում պատասխանատվությունը կկրի ոստիկանությունը «Փաստինֆո»

Փետրվար 18,2014 16:09

«Եթե Իսրայել Սարգսյանի հարազատների հետ որևէ բան պատահի, ապա պատասխանատվությունը նախաքննական մարմինն է կրում»,- նման հայտարարություն այսօր «Փաստինֆո»-ի միջոցով խնդրեց տարածել սպանության մեղադրանքով կալանավորված Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը:
«Ես իհարկե որևէ մեկի վերաբերյալ կանխակալ կարծիք չունեմ, բայց, ամեն դեպքում, նախաքննական մարմինը կարծես դիտավորյալ դրդի, ես այդպես եմ մեկնաբանում:

Տեսաերիզը լրատվական միջոցներով ցուցադրել` առանց դրա իրավական դաշտը ճշտելու ու անընդհատ շահարկել մեկի եղբոր մահը: Չեմ հասկանում իմաստն ինչում է, բայց դիտավորություն տեսնում եմ»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը:

Խոսքը ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութի մասին է, որտեղ ներկայացվում է քրեական հեղինակություն կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության հանգամանքները և որպես կայացած փաստ է ներկայացվում, որ ոչ միայն այս սպանության պատվիրատուն, այլ պատվերը կատարողի սպանությունը կատարել է է Իսրայել Սարգսյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարում՝ Իսրայել Սարգսյանը.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728