Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Ջաբրայանի պարզաբանումը՝ աշխատակիցների դժգոհությունների վերաբերյալ

Փետրվար 18,2014 15:59

Մեր զրուցակիցն է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը

Պարո՛ն Ջաբրայան, վերջերս բազմաթիվ զանգեր եմ ստանում կոմբինատի աշխատողներից, որ արդեն քանի օր է նրանք ստիպված են լինում աշխատանքի գնալ ոտքով, պատահական մեքենաներով եւ այլ տարբերակներով, քանի որ աշխատողներին ընկերություն տանող ավտոբուսներն այլեւս չեն աշխատում, ընկերության ղեկավարությունը վաճառել է ավտոբուսները եւ ցրել ավտոպարկը: Վերջիններս նշում են, որ տարիներ շարունակ կոմբինատի ղեկավարությունը միշտ հոգացել է աշխատողների տեղափոխման հարցերը եւ երբեւիցե նման խնդիրների առաջ կանգ չեն առել: Ի՞նչ պատճառներ կային՝ ավտոբուսները վաճառելու եւ տարիներ շարունակ գործող ավտոպարկը ցրելու:

– Կրկին որոշ աշխատակիցներ լրատվամիջոցներին տրամադրել են կեղծ տեղեկություններ: Ավտոբուսները չեն վաճառվել, բայց ի վերջո կվաճառվեն: Ես անձամբ հանդես եմ եկել հստակ հայտարարությամբ: Մասնավորապես տեղեկացրել եմ, որ մենք փակել ենք ավտոտրանսպորտի բաժինը, և, այդ իսկ պատճառով, տվյալ պահից սկսած և հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք իրենց ավտոբուսներ չենք տրամադրի: Որպեսզի փոխհատուցենք այն փաստը, որ նրանցից ոմանք օգտվելու են տաքսի ծառայություններից՝ մենք այս ամիս ղեկավարական օղակից ներքև գտնվող յուրաքանչյուր աշխատողի վճարելու ենք 5000 դրամ բոնուս՝ ապահովելու աշխատակիցների տրանսպորտային ծախսերը: Հույս ենք հայտնել, որ հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում կլուծենք ավտոբուսային ծառայությունների հետ կապված խնդիրները և նրանց տեղյակ կպահենք, թե երբ կրկին կունենանք ավտոբուսներ:

Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր այս որոշումը:

– Մեր վարորդներից ոմանք գաղտնի կերպով տեղադրել են բաքեր այն ավտոբուսների տակ, որոնք նրանք վարում են, որպեսզի ընկերության տարածքում կարողանան դրանց մեջ լցնել դիզ.վառելիք և այնուհետև վաճառեն այդ դիզ.վառելիքը տարածքից դուրս: Ճիշտն ասած ես շատ հիասթափված եմ, ուստի որոշեցի ընդհանրապես փակել ավտոտրանսպորտի բաժինը… բացի այդ մենք պետք է վերացնենք հանքարդյունաբերությանը չառնչվող բոլոր խնդիրները, որպեսզի կարողանանք կենտրոնանալ անվտանգ արտադրության վրա՝ ապահովելու կայուն ընկերության ստեղծում:

Ինչպե՞ ս եք մտադիր լուծել աշխատակիցների տեղափոխման հարցերը:

– Ինչպես խոստացել եմ աշխատողներին ներկայացրած նամակում՝ յուրաքանչյուր աշխատակից կստանա 5000-ական դրամ՝ օգտվելու տաքսի ծառայություններից կամ փնտրելու այլընտրանքային տրանսպորտային միջոց մինչև հարցի լուծումը, և ինչպես ես եմ հստակորեն նշել իմ նամակում՝ խնդիրը կլուծվի: Ակնկալում ենք, որ առաջիկա 5-10 օրվա ընթացքում մենք կլուծենք այս հարցը և կրկին կսկսենք բոլոր աշխատակիցներին ապահովել տրանսպորտային միջոցներով, որպեսզի նրանք, ովքեր զանգահարել են ձեզ և բողոքել, կարողանան ետ զանգահարել ձեզ և բողոքել ինչ-որ այլ բանից:

Աշխատողները մեզ հետ ունեցած զրույցում տեղեկացրել են, որ ամսական որոշակի

գումար է տրամադրվելու՝ տրանսպորտի ծախսերի համար, սակայն դա այնքան էլ

հարմար տարբերակ չէ եւ նրանք գերադասում են աշխատանքի գնալ եւ տուն վերադառնալ ավանդական տարբերակով: Ի՞նչ կասեք սրա մասին:

– Գիտեք, կան շատ բաներ, որոնք ինձ էլ հարմար չեն, բայց կյանքը փոխվում է, ամեն

ինչ փոխվում է, և մենք պետք է հարմարվենք, այսպիսին է կյանքը՝ փոփոխություններ,

որոնք կատարում ենք և որոնց հարմարվում ենք, որպեսզի որպես մարդկային էակ

կարողանանք քայլ կատարել առաջ:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ավտոբուսի վարորդներին, այս փոփոխության

արդյունքում աշխատատեղե՞ր են կրճատվելու, եթե այո, ապա քանի հոգի:

– …Լավ վարորդներին ուղարկել ենք այլ ընկերություն, և ինձ ասել են, որ այդ

ընկերությունը աշխատանքի կընդունի նրանց՝ ավտոբուսներ վարելու նրանց համար:

Մենք հանքարդյունաբերական ընկերություն ենք, այլ ոչ ավտոտրանսպորտային

ընկերություն…ով հիմնել է այս բաժինը անցյալում, վստահ չեմ, թե երբ է հիմնել,

սխալվել է, մենք պետք է կենտրոնանանք անվտանգ արտադրության վրա, այլ ոչ թե

ավտոտրանսպորտային ծառայությունների վրա:

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ կոմբինատը հնարավոր է նոր

սեփականատիրոջ վաճառվի եւ ղեկավարությունն էլ փոփոխվի, որքանո՞վ են

հավաստի այս տեղեկությունները:

-Առաջին անգամն է, որ նման անհիմն խոսակցություն եմ լսում…Ինչքանով ես տեղյակ եմ, դա չի համապատասխանում իրականությանը, և ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ ԴՓՄԿ-ում տնօրինությունը չի փոխվելու:

Մի շարք ընկերությունների ղեկավարներ աշխատողներին այս ամիս աշխատավարձ վճարելիս 5 տոկոս պարտադիր պահում են արել՝ հաշվի չառնելով

կուտակային բաղադրիչի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը:

«Դանդի փիշս մեթալ Կապան» ՓԲԸ պահումներ արե՞լ է:

– Մենք խորհրդակցել ենք մեր իրավաբանների, կառավարության ներկայացուցիչների

և մեր ֆինանսական խորհրդատուների հետ, և մենք հետևում ենք օրենքին, այնպես,

ինչպես մեզ բացատրել են: Այս պահին օրենսդրական դատարանի որոշումը, ինչպես ես եմ հասկանում, չի փոխում կառավարության որոշումը…մենք անում ենք և կանենք այն, ինչ օրենքն է մեզ թելադրում անելու:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Koba says:

    Փող լվանալու մեխանիզմը Դինօ – ում:
    Հիմա ել վաճառում եք ավտոբուսները, հետո բեռնատարները, հետո ել ինչ ես ծախելու այ Հրաչ Ջաբրայան: Հերիքա մարդկանց խաբես գողությունների քողի տակ, միթե չես հասկանում որ դա նշանակումա որ դու և քո թիմը ուղղակի անընդունակ եք այդ ընկերությունը ղեկավարելու:
    Իսկ քո կարծիքով մնացած ընկերությունները ինչա արտադրությամբ չեն զբաղվում, թե մենակ ավտոբուսներով մարդկանց տանում են բերում: Վերջ տվեք մեյմունություններին և պարզ ասացեք ՄԵՆՔ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՎ ԳՌՓՈՒՄ ԵՆՔ ԴԻՆՕՆ, մնացածը…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728