Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարները՝ արգելված ժանյակավոր ներքնազգեստի մասին (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 15:47

Օրերս օտարերկրյա լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մաքսային միության երկրներում այս ամառ կարգելվի ժանյակավոր սինթետիկ ներքնազգեստների արտադրությունը, վաճառքը եւ ներկրումը: Այս առնչությամբ ՄՄ անդամ Ղազախստանում նույնիսկ բողոքի ակցիա է տեղի ունեցել:

Այսօր էկոնոմիկայի փոխնախարարներ Գարեգին Մելքոնյանի եւ Տիգրան Հարությունյանի մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք նմանօրինակ արգելքների արդյունքում Հայաստան 3-րդ երկրներից ներմուծումը մի օր չի՞ խոչընդոտվի, արդյոք նման որոշումներից Սովետական միության հոտ չի գալի՞ս: «Ես դրա խոշորագույն մասնագետը չեմ, բայց ուղղակի կարող եմ ասել, որ տեսնում ենք, օրինակ Մոսկվան կոնկրետ գլամուրային լյուքս ապրանքների ամենամեծ սպառողներից մեկն է, եւ տեսնում ենք «Վիկտորյա Սիքրեթսն» ու այլ բրենդեր շատ լավ աշխատում են եւ չեն դադարեցրել աշխատանքը: Երեւի արտիկուլներով հարմարվել են պահանջներին: Կարելի է ենթադրել, որ լուծում գտել են»,-ասաց փոխնախարար Տիգրան Հարությունյանը:

Իսկ Գարեգին Մելքոնյանն էլ ասաց, որ նման որոշումները պետք է լինի Մաքսային միության համապատասխան կառույցի կողմից, իսկ եթե մի երկիր առանձին որոշում է կայացնում, դա միայն տվյալ երկրում կարող է գործել:

Ասուլիսին ներկա տղամարդ լրագրողների կողմից ռեպլիկ հնչեց, որ այդ արգելքը ոտնահարում է նաեւ տղամարդկանց իրավունքները:

Այսօր փոխնախարարը նաեւ նշեց, որ Եվրասիական տնտեսական կոմիտեի հետ 900-ից ավելի ապրանքատեսակների համար բանակցություններ են վարում, դրանց մաքսատուրքերի դրույքաչափերի վերաբերյալ, որպեսզի որոշ ապրանքներ բարձր մաքսատուրքերով չներկրվեն, փոխնախարարը նաեւ նշեց, որ այդ բանակցություններում Մաքսային միության երկրները` Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանն իրենց շահերն ունեն: Այս առնչությամբ էլ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ երկրները իրենց շահերը պետք է զիջեն Հայաստանի փոքր շուկայի համար եւ մեզ համար ցածր մաքսատուրքեր կիրառեն:

«Բանակցությունների ժամանակ գնում ես քո հիմնավորումներով` մեր տնտեսության համար ձեռնտու չէ, սոցիալական հետեւանքների տեսանկյունից ձեռնտու չէ, դրա համար էլ այդ պրոցեսը կոչվում է բանակցություն, ոչ թե փաստաթղթերի փոխանցում»,- ասաց պարոն Մելքոնյանը: Հարցին էլ, թե ինչու նախ չեն բանակցել նման հարցերի շուրջ, հետո նոր որոշում կայացրել մտնել Մաքսային միություն, փոխնախարարն ըստ էության չպատասխանեց` «Ինչո՞ւ եք փորձում հարցերը տանել քաղաքական դաշտ»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728