Փետրվարի 18-ին, ժամը 11.45-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով շուրջ կես ժամ գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ ներկայումս կրակոցներ չկան:
Հայկական կողմից տուժածներ չկան, հայ սահմանապահները ադրբեջանական զինուժին տվել են ուժգին հակահարված:
Մեր տեղեկություններով՝ ներկայումս նշված ճանապարհը կիսափակ է: Մարզկենտրոն Իջեւանը Բերդի տարածաշրջանին կապող այդ ճանապարհով անցնել ցանկացողներին զգուշացվում է վտանգի մասին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Փետրվարի 12-ին ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանն այցելեց Վազաշեն գյուղ, անհասկանալի և անբացատրելի առաքելությամբ, գուցե պատճառն այդ տարածքի տխրահռչակ ոսկու հանքն եր: Նշված այցելությունից հետո այդ հատվածում իրավիճակը կրկին սրվում է և հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներով շուրջ կես ժամ կրակում է Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վրա, միևնույն ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ այդ հատվածի շջանցիկ ճանապարհի համար նախատեսված գումարները դեռևս չեն փոխանցել Իջևանի ՃՇՇ-ին: Սա ինչ է՝ դավադրություն, զուգադիպություն, թե ՀՀ նախագահին մեսիջ, որ իրականում այդ հատվածում իրավիճակը ծանր է և միակ փրկությունը շրջանցիկ ճանապարհի կառուցումն է: Ինչևէ, այս անգամ ևս փնտրողները կարող են շան գլուխը ոսկու հանքում գնտել, իսկ շրջանցիկ ճանապարհի կառուցումն իրականում անիմաստ է, քանի որ նա իր վտանգավորության աստիճանով չի զիջելու գործողին, չնայած դա մարզպետին և մնացածներին չի հետաքրքրում:
Վազաշեն-Պառավաքար ճանապարհից օգտվում են Բերդի տարածաշրջանի բնակիչները
և Ճանապարհի անվտանգության հարցը վերաբերվում է նրանց:ԱԺ նախագահ Հովիկ Աբ- րահամյանը պետք է գնար Բերդի տարածաշրջանում ապրողների մոտ և ոչ թե սահմանա- փակվեր Իջևանի տարածքով:Տրամաբանականը դա կլիներ,եթե իհարկե գլխավոր օրենսդի- րի այցը վերաբերվում էր անվտանգության հարցերին և ոչ թե դեղին մետաղի տենդախտին: Իսկ գնդակոծվող մայրուղին շարունակում է գործել,չնայած զգուշացումներին ու կրակոց- ներին:Տարածաշրջանի բնակիչները պատրանքներ չունեն նոր կառուցվող ճանապարհի
անվտանգ լինելու հետ կապված:Ինչպես ստոմոտոլոգներն են ասում,նոր դրված ատամնե-
րը հինի նման ցավում են: