Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Արժե ապրել մինչեւ ապրիլ» (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 15:08

«Ժողովրդի անունից իրավունք չունի խոսել ոչ ոք, անգամ ես, որ վստահության քվե եմ ստացել»,- այսօր ազգային տարեկան ուղերձի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասաց նաեւ, որ իրենք իրենց ստացած վստահության քվեն գիտակցաբար հանձնել են ժողովրդին:

«Մենք գիտակցաբար, դափնիներից հեռու մնալու դիտավորությամբ, ոչ թե սեփականաշնորհեցինք վստահության քվեն՝ այն մերը դարձրինք, կուսակցականացրինք, այլ հակառակը՝ այս վստահության քվեն վերադարձրինք ժողովրդին, որպեսզի հուզական մի ակնթարթում այն չմսխվի, որպեսզի ճիշտ ժամին, ճիշտ տեղում հաղթանակի ամրագրումը պատկանի միայն հայ ժողովրդին»,- ասաց բանախոսը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ այսօր անմիջական հրամայական է դարձել սահմանադրական հեղափոխությունը. «Անմիջական հրամայական է դարձել, մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական, քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ՝ հանուն ազգային շահի, ինքնիշխանության, ազատության, հանուն մեր սուրբ նահատակների, թող ոչ մեկը չհեգնի, ու մեր երեխաների: Օդ ու ջրի նման անհրաժեշտություն կա միացյալ հրապարակի կայացումը և այս չընտրված իշխանությունների հեռացումը մինչև վերածննդյան ապրիլի 9-ը: Հասկացեք ուղղակի, թե փոխաբերական, բայց բոլոր դեպքերում կեղծիքի ոտքերը կարճ են, և սա ազգային-պետական օրակարգի հիմնական պահանջն է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ այն, ինչը կիսատ է մնացել, պետք է լրացնել միասնաբար: Նա կոչ արեց. «Սիրտ արեք, ճշմարտությունն այնտեղ է բնակվում և գալու է Սևակի պատգամած մեր հինգերորդ եղանակը: Ուրեմն, արժե ապրել մինչև ապրիլ և հավերժող բյուր գարուններ: Միայն միությամբ կա հայոց փրկություն»:

Րաֆֆի Հովհաննիսյանն, ի դեպ, հարցերի չպատասխանեց: Ասաց, որ «հասարակությանն ու լրագրողներին հուզող բոլոր հարցերի պատասխանները» կհնչեն առաջիկա մամուլի ասուլիսում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728