Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխնախարար. «Վատագույն դեպքում գնաճը կլինի 1.4%» (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 15:03

Արդեն մարտ ամսվա սկզբին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանը կսկսի բանակցություններ այն ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի շուրջ, որոնց համար նախատեսվում են բացառություններ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, որը «Սակագնային կանոնակարգման» աշխատան­քային խմբի եւ Առևտրի համաշխարհային կազմակեր­պության եւ 3-րդ երկրների միջեւ առեւտրային քաղաքականության հարցերով աշխատան­քային խմբերի ղեկավարն է:

Պարոն Մելքոնյանի ներկայացմամբ` բանակցային ապրանքները 900-ից ավելի են, բանակցության ընթացքում հնարավոր է այս թիվը փոփոխվի: Այսինքն` մաքսատուրքերի դրույքաչափերի բացառությունների առումով որոշ ապրանքատեսակներ այդ ցուցակից հնարավոր է հանվեն:

Փոխնախարարի խոսքերով` ներկայումս քննարկումներ են գնում նաեւ 3-րդ երկրների հետ առեւտրային ռեժիմի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, եւ, ինչպես ասաց պարոն Մելքոնյանը, երբ, բանակցային պատկերը որոշակի լինի, մաքսատուրքերի դրույքաչափերի մասին կծանուցի նաեւ ԱՀԿ-ն:

Հարցին, թե ի վերջո մաքսատուրքերի փոփոխության արդյունքում Հայաստանում գնաճը որքան կլինի, էկոնոմիկայի նախարարը հայտարարել է 1,5%, սակայն տարբեր վերլուծություններով այլ թիվ է լինում, պարոն Մելքոնյանն ասաց. «Որոշակի ապրանքների մասով կա մաքսատուրքերի դրույքաչափերի տարբերություն, որոշ ապրանքների մասով, որոնք մենք համարում ենք զգայուն եւ ներմուծում ենք հիմնականում 3-րդ երկրներից, որպեսզի ապրանքների գների բարձրացում չլինի, ի սկզբանե ֆիքսել էինք, որ անհրաժեշտություն կա ունենալու բացառությունների ցանկ: Այսինքն` չկիրառվեն ՄՄ-ում գործող դրույքաչափերը, այլ կիրառվեն Հայաստանի ցածր դրույքաչափերը, որպեսզի չունենանք գների կտրուկ բարձրացում: Մաքսատուրքերի դրույքաչափերի ամբողջ համակարգը հիմնված է Ռուսաստանի գործող մաքսատուրքերի դրույքաչափերի փաթեթի վրա, որն իր հերթին որոշակի առնչություն ունի ԱՀԿ-ի հետ Ռուսաստանի պարտավորությունների հետ: Այսինքն` մինչեւ 2019-20 թվականները այդ դրույքաչափերը փուլային առումով իջեցվելու են»:

Փոխնախարարի խոսքերով, կան ապրանքներ, որոնց մաքսատուրքերը ոչ միայն չպետք է բարձրացվեն, այլեւ իջեցվելու են, շատ դրույքաչափեր էլ, որոնք եթե 3-4 տարի չեն բարձրանալու, այդ ընթացքում իջնելու են եւ հավասարվեն Հայաստանում գործող մաքսատուրքերի դրույքաչափերին: Կան նաեւ ապրանքներ, որոնց մաքսատուրքերն իջեցնելու դեպքում էլ Հայաստանի համար մնալու են բարձր, բարձր են լինելու նույնիսկ ԱՀԿ մաքսատուրքերից:

«Իսկ թե գնաճը շատ կլինի, քիչ կլինի, վերջնական պատկերը միայն բանակցություններից հետո պարզ կլինի»,-ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի ասած` 1.5% գնաճին, ապա փոխնախարարն էլ վստահեցրեց` բանակցային ապրանքների նկատմամբ առանց բացառություններ էլ կիրառելու, վատագույն դեպքում գնաճը կլինի 1.4%:

Նախարարի հաշվարկած 1.5 %-ը գնաճի մասին, մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728