Լրահոս
Օրվա լրահոսը

Kyiv Post. Կիևի բախումները վերսկսվեցին. այս անգամ՝ Ռադայի մոտ

Փետրվար 18,2014 14:44

Կիևում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ինչպես գրում է «Կիև Փոստ»-ը, հազարավոր ցուցարարներ երթ էին անում դեպի խորհրդարան, քանի որ Ռադայում պետք է քննարկվեր ընդդիմության պահանջով 2004 թ. սահմանադրությանը վերադառնալու և նոր կառավարություն նշանակելու հարցերը: Սակայն խորհրդարանում չէին ցանկացել գրանցել սահմանադրության հարցը, իսկ ոստիկանությունը փակել էր ցուցարարների ճանապարհը:

Իրավապահները արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ են օգտագործել ցուցարարների դեմ, որոնք պատասխանել են մահակներով, քարերով և պայթուցիկներով:

Առնվազն մեկ ցուցարար լուրջ վնասվածք է ստացել, նրան դեպքի վայրից հեռացրել են գլխի արյունահոսությամբ:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ՆԳՆ-ից հայտնել են, որ տուժել է երեք ոստիկան, նրանք մարմնական վնասվածքներ են ստացել:

Կիևում կարծես թե իրավիճակը հանդարտանում էր, երբ համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընդդիմությունը սկսեց ազատել գրաված շենքերը և բացել Հրուշևսկու փողոցը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728