Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարանոցը բուժում եք, արյան անոթները բուժում եք, ներգանգային ճնշումը ցածր եք պահում, և ձեր երկար ապրելը երաշխավորված է». Նիկոլայ Խաչատրյան

Փետրվար 18,2014 14:29

«Մենք 100 անգամ ավել ապրելու շանսեր ունենք, մեր ուղեղում կա 100 մլրդ բջիջ, որից կյանքի ընթացքում աշխատում են 1 մլրդ-ը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Խաչատրյանը:

«Ես եկել եմ Պավլովի հայտարարին՝ ենթակեղեւը ակումուլյատոր է կեղեւի համար: Ակումուլյատորը իրենից ներկայացնում է ցանցանման մի գոյացություն, որը բջիջների խումբ է ուղեղում, դրանցից ողնուղեղում չկան և այդ համակարգը համարում ենք ուղեղն ակտիվացնող համակարգ: Այդ համակարգը լիցքավորվում է քնած ժամանակ՝ մկաններից, և ցերեկը ծախսվում է այդ գիշերվա ընթացքում հավաքված էլեկտրական հոսանքը: Այն ծախսվում է ոչ միայն նյարդային համակարգի, այլև՝ ցանկացած բջջի վրա»,-ասաց Նիկոլայ Խաչատրյանը և ավելացրեց. «Ցանկացած սարք լիցքաթափվում է, երբ լիցքավորում ենք, այն սկսում է նորմալ աշխատել այնքան ժամանակ, մինչև որ ակումուլյատորը փչանում է: Նունը մարդու մոտ է: Մահը գալիս է այն ժամանակ, երբ ակումուլյատորները սպառվում են, այսինքն՝ կարելի է նորից դնել ակումուլյատորներ և այդ հարցը լուծել»:
Վերջում նեյրովիրաբույժն ավելացրեց. «Մյուս փորձս կապացուցի, որ գիշերը մկանը արտադրում է էլեկտրական էներգիա»:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728