Այսօր՝ փետրվարի 18-ին, լրանում է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի հայ մեծանուն զորավար և քաղաքական գործիչ, Հնչակյան 6-րդ կամավորական գնդի հրամանատար Հայկ Բժշկյանցի (Գայ) ծննդյան 126-ամյակը: Այդ առթիվ Գայի անվան թիվ 129 դպրոցում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին մասնակցում էին ոչ միայն դպրոցի մանկավարժներն ու աշակերտները, այլ նաև Ս.Դ.Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության ներկայացուցիչները: Մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Գայի արձանին, որից հետո տեղի ունեցավ միջոցառում, հնչեցին Գային նվիրված հայրենասիրական երգեր և ելույթներ:
ՍԴՀԿ գաղափարաքարոզչական հարցերով պատասխանատու, պգթ Մանուկ Ստեփանյանն իր խոսքում անդրադառնալով Հայկ Բժկյանցի գործունեության կարևորագույն դրվագներին, նշեց.
«Մեծ զորավարը առաջին հերթին մարտնչում էր հանուն Հզոր և Լուսավոր Հայաստանի կայացման: Սերունդների պարտքն է, վառ պահելով մեծն հայորդու հիշատակը, իրենց ամենօրյա կյանքով ու գործով իրականություն դարձնել նրա անմահ գաղափարները»:
Մամլո հաղորդագրություն