Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստվել են նյութեր եւ մերժվել

Փետրվար 18,2014 13:37

Գրիգոր Պապյանի սպանության գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 24-28-ը կշարունակվի Գեւորգ, Կարապետ, Ջորջ, Հակոբ Թոսունյանների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ամբաստանյալների պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանն Aravot.am-ին ասաց, որ բազմաթիվ միջնորդություններ են արվել, մասնավորապես, զինծառայող, իր պաշտպանյալ Ջորջ Թոսունյանին կալանքից ազատելու, այլընտրանքային խափանման միջոց կիրառելու՝ հրամանատարության տակ հանձնելու համար, սակայն դատարանն այն մերժել է, առանց պատճառաբանության:

Պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրանքը պաշտպանող դատախազ Արման Հակոբյանի զեկուցագրի հիման վրա, ինչպես նաեւ Կապանի անձնագրային բաժնի պետի ասվածի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր, սակայն քրեական գործ չի հարուցվել պաշտոնատար անձանց գործողությունների կապակցությամբ, հանցակազմի բացակայության հիմքով:

Վահագն Մանուկյանը երեկ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով Հատուկ քննչական ծառայության որոշումը:

Նշենք, որ այս գործով հետապնդում է իրականացվել Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալի, քննիչի, ոստիկանության բաժնի պետի տեղակալի, դատական բժիշկ-փորձագետի նկատմամբ, եւ գործը միացվել է , մեկ վարույթում, նույն դատավորի նախագահությամբ քննվում է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728