Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզը ե՞րբ դատախազ կունենա

Փետրվար 18,2014 13:09

Ավելի քան երկուսուկես ամիս է, ինչ Տավուշի մարզը դատախազ չունի: Մեր ունեցած տեղեկություններով Տավուշի դատախազությունում թափուր աշխատատեղերի պատճառով դատախազության աշխատակիցները աշխատում են ծանրաբեռնված: 2013թ. նոյեմբերի 28-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը: Նա մեզ ասել է, որ հրաժարական է տալիս առողջական խնդիրների պատճառով. ինքը արյան բարձր ճնշում ունի: Սակայն նախկինում նա չէր գանգատվում առողջությունից եւ ծանրաբեռնվածությամբ աշխատում էր:

Դեռ մինչեւ 49-ամյա Աննա Մանթաշյանի հրաժարականը, նրա տեղակալ էին նշանակվել Ներսես Չիլինգարյանը, Արամ Դոլինյանը եւ Յուրա Բաղյանը: Վերջինս անցյալ տարվա նոյեմբերին Կոտայքի մարզից Տավուշի դատախազություն աշխատանքի էր տեղափոխվել: Նա այժմ ժամանակավորապես կատարում է Տավուշի մարզի դատախազի պարտականությունները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728