Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Չեմ կարող ասել նախագահն ում նկատի ուներ նվնվացող ասելով»

Փետրվար 18,2014 12:58

«Ուրբաթ օրը կորոշվեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ստեղծված «Գազամատակարարման համակարգի գործունեությունների ուսումնասիրման» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահն ու անդամները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր ուժերը ավելի վաղ հանդես էին եկել գազի հետ կապված խնդիրները քննող հանձնաժողով ստեղծելու առաջարկով, բայց բուռն քննարկումներից հետո ԱԺ մեծամասնությունը մերժեց այս առաջարկը:

Հարցին՝ արդյոք կանխակալ մոտեցում չէ՞ր ստեղծվել նման հանձնաժողով, այն դեպքում, երբ նույն այդ առաջարկությունը, որը ներկայացրել էր ընդդիմությունը, մերժվեց: Տիկին Բիշարյանը պատասխանեց. «Հակադրության մեջ պետք չէ դիտարկել խնդիրը: Շատ ավելի լավ է, որ վեց քաղաքական խմբակցությունները կողմ են, որ նման հանձնաժողով ստեղծվի: Կարևորն այն է, որ հանձնաժողովը բոլորի սրտով է: Նախնական քննարկման ժամանակ եղել է դրական մոտեցում հանձնաժողովի ստեղծման մասին, բայց ուրբաթ օրը աշխատանքային քննարկման ժամանակ իրենք էլ իրենց առաջարկները կանեն, արդեն երկուշաբթի հանձնաժողովը կձևավորվի»:

Տիկին Բիշարյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը բաղկացած կլինի ՀՀԿ-ական 4 անդամից և մյուս խմբակցություններից մեկական անդամից: Այս առիթով մտահոգություն էր հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Բիշարյանը պատասխանելով այդ մտահոգությանն ասաց. «Ընդառաջ գնալով Նաիրա Զոհրաբյանի մտահոգությանը՝ երեկ իրենց խմբակցությանը ՝որպես մեծաքանակ խմբակցություն, առաջարկվեց երկու անդամ ներկայացնել հանձնաժողովին: Հովիկ Աբրահամյանը դրական համարեց դա, բայց հաջորդ նիստին միայն պարզ կլինի՝ ինչ մոտեցումներ կլինեն»:

Նշենք, որ հանձնաժողովը կաշխատի մինչ նոյեմբեր:

Հեղինե Բիշարյանն անդրադարձավ նաև ազատամարտիկների խնդիրներին՝ նշելով, որ նրանց խնդիրները պետք է բարձրաձայնվեն ու լուծում գտնեն:

Այս առիթով լրագրողները հետաքրքվեցին տիկին Բիշարյանն ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բաց տեքստով ազատամարտիկներին «նվնվացող» անվանեց: http: Տիկին Բիշարյանը պատասխանեց. «Չգիտեմ, նվնվացող ինչ նկատի ուներ նախագահը, գուցե իսկապես նվնվացողներ կան, որոնք իսկապես իրենց դերն ու նշանակությունը չեն ունեցել այդ գործընթացներում: Գուցե նախագահի համար ավելի տեսանելի է դա, քանի որ նա այդ գործընթացների անմիջական մասնակիցն է եղել: Բայց չեմ կարող ասել նախագահն ում նկատի ուներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728